ԳՈՒՐԳԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ

Դերասան

15 փետրվար, 1907 - 18 հունվար, 1977

Ծնվել է ՀՀ Բջնի գյուղում: Բեմ է բարձրացել 1925թ., Երևանի Առաջին պետթատրոնում (այժմ` Գ.Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոն): 1928-41թթ խաղացել է Լենինականի դրամատիկական (այժմ` Գյումրիի Վ.Աճեմյանի անվան), 1941-59թթ՝ Ակմոլինսկի, Վորոնեժի, Բրյանսկի և այլ քաղաքների ռուսական թատրոններում: 1959թ-ից կրկին խաղացել է Երևանի Գ.Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում: Խաղացած ներկայացումներից են` Գ.Սունդուկյանի «Էլի մեկ զոհ» (Սուրաթով), Մ.Գորկու «Հատակում» (Վասկա Պեպել), Ն.Զարյանի «Արա Գեղեցիկ» (Նինոս), Ա.Արաքսմանյանի «60 տարի 3 ժամ» (Մարկոս Գնունի), Պանյոլի «Տոպազ» (Մյուշ), Բ.Լավրենյովի «Բեկում» (Բերսենև), Դ.Դեմիրճյանի «Վարդանանք» (Վասակ) և այլն: Նկարահանվել է Կ.Արզումանյանի «Միջնորդ Տեր Պապան» և այլ ֆիլմերում: 1956թ. արժանացել է Ռուսաստանի վաստակավոր, 1967թ.` Հայաստանի ժողովրդական արտիստի կոչման: Մահացել է Երևանում:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար