
Գրիգոր Չալխուշյան
Պատմաբան, իրավաբան

Համազասպ Ոսկյան
Պատմաբան, բանասեր

Խաչիկ Հրաչյան
Բանաստեղծ, արձակագիր, թարգմանիչ

Գեորգի Գեորգիյանց
Բալետի արտիստ, պարուսույց

Շանթ Սարգսյան
Գեղանկարիչ

Ավիկ Թորոսյան
Բեմադրիչ, դերասան

Հովհաննես Ղավազյան
Օպերային երգիչ

Սերգեյ Հարությունով
Ազգագրագետ

Ալիսիա Թերզյան
Կոմպոզիտոր, դաշնակահար

Էռնեստ Բեգլարյան
Բանաստեղծ, գրող, լրագրող

Գալյա Նովենց
Դերասանուհի

Կարեն Ջանիբեկյան
Դերասան

Արտաշես Ղահրիյան
Արձակագիր

Վահրամ Գևորգով
Ռեժիսոր, արձակագիր

Արշակ Մադոյան
Բանասեր, թարգմանիչ

Արեգ Իսրայելյան
Ճարտարապետ

Հարութ Փամբուկչյան
Երգիչ

Մանուկ Հախվերդյան
Դերասան

Հովհաննես Բաբախանյան
Դերասան

Զառա Արամյան
Հաղորդավար, դերասանուհի

Նարինե Առաքելյան
Դաշնակահար

Լանա Խաչատրյան
Երգչուհի
ԱՐՏԵՄ ԲԵՐՈՅԱՆ

10 հունիս, 1878 - 10 հունվար, 1962
Հարություն Բերոյան
Ծնվել է Թիֆլիսում: Եղել է դերասանուհի Մարիա Բերոյանի ամուսինը: Բեմական գործունեությունն սկսել է 1899թ., Թիֆլիսի հայկական թատերախմբում: 1923թ-ից եղել է տեղի Պ.Ադամյանի անվան հայկական դրամատիկական թատրոնի առաջին դերասաններից, 1944-50թթ` թատրոնի գեղարվեստական ղեկավարը: 1908թ. Աբելյան-Արմենյան խմբի հետ հանդես է եկել Կոստանդնուպոլսում: 1922թ. եղել է Հայաստանի Առաջին պետթատրոնի (այժմ` Գ.Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոն) հիմնադիր դերասաններից: Հանդես է եկել նաև Երևանի Հեղափոխական թատրոնում: Ելույթներ է ունեցել նաև Իրանում, Եգիպտոսում, Ռումինիայում, Բուլղարիայում: Խաղացել է դրամատիկական և խարակտերային դերեր: Կերտել է մի շարք թատերական դերեր բազմաթիվ ներկայացումներում` Հ.Իբսենի «Դոկտոր Շտոկման» (Ասլաքսե), Գ.Սունդուկյանի «Խաթաբալա» (Զամբախով), «Պեպո» (Զիմզիմով), «Քանդած օջախ» (Փարսիղ), Ա.Շիրվանզադեի «Նամուս» (Բարխուդար), «Պատվի համար» (Սաղաթել, Բագրատ, Սուրեն), Ա.Կորնեյչուկի «Պլատոն Կրեչետ» (Բերեստ), Կ.Սիմոնովի «Ռուս մարդիկ» (Վասին), Մ.Գորկու «Թշնամիներ» (Լևշին), «Հատակում» (Սատին), Շիլլերի «Սեր և խարդավանք» (Ֆերդինանդ), «Վիլհելմ Տելլ» (Տելլ), Վ.Շեքսպիրի «Օթելլո» (Յագո), Ն.Գոգոլի «Ռևիզոր» (Քաղաքապետ) և այլն: Բեմական կերպարի հստակ գծագրությունը, ռեալիստական խաղաոճը հատկանշական են դերասանի արվեստին: 1935թ. նկարահանվել է «Պեպո» ֆիլմում: 1941թ. արժանացել է Վրաստանի ժողովրդական արտիստի կոչման: Մահացել է Թբիլիսիում: