
Վիկտորիա Աղանուր
Բանաստեղծ

Աշոտ Մամաջանյան
Գեղանկարիչ

Սերգեյ Դավիդյան
Օպերային երգիչ

Վահագն Տատրյան
Պատմաբան, սոցիոլոգ

Ֆրունզե Դովլաթյան
Կինոռեժիսոր, դերասան

Գերասիմ Լիսիցյան
Դերասան

Միհրան Ավետիսյան
Գեղանկարիչ

Վահագն Սիմոնյան
Դերասան

Գոհար Գալստյան
Բանաստեղծ, արձակագիր

Արտյոմ Կարապետյան
Հաղորդավար

Սոնա Թորոսյան
Հաղորդավար, լրագրող

Արմեն Սարգսյան
Դաշնակահար, երգահան

Վլադիմիր Արզումանյան
Երգիչ
ՔՆԱՐԻԿ

22 հունվար, 1880 - 26 դեկտեմբեր, 1907
Մարգարիտ Բաբալյան
Ծնվել է Աստրախանում: Նախնական կրթությունն ստացել է տեղի հայկական դպրոցում: Հոր մահից հետո ընտանիքով տեղափոխվել է Բաքու: 1898թ. մեկնել է Պետերբուրգ, որտեղ հաջողությամբ ավարտել է դրամատիկական երկամյա կուրսերը: Վերադառնալով Բաքու` աշխատել է հայկական դրամատիկ թատերախմբում: 1901թ-ից եղել է Բաքվի հայկական դերասանական խմբի դերասանուհի: «Քնարիկ» բեմական անունը տվել է Սիրանույշը: Հովհաննես Աբելյանի և Սիրանույշի խմբերի հետ ելույթներ է ունեցել Նոր Նախիջևանում, Աստրախանում, Շուշիում, Միջին Ասիայում: Դերասանուհու գործունեության ամենանշանակալից շրջանը եղել է 1904-05թթ թատերաշրջանը: Հայ թատրոնում առաջինն է մարմնավորել Մարգարիտի և Ռուքայայի դերերը Ա.Շիրվանզադեի «Պատվի համար» և Յուժին-Սումբատովի «Դավաճանություն» ներկայացումներում: Թարգմանել ու բեմադրել է Ա.Չեխովի «Ճայը» (1905թ., նաև խաղացել է Նինա Զարեզնայայի դերը): Խաղացած ներկայացումներից են նաև` Ս.Թառայանի «Արշալույս» (Արշալույս), Վ.Շեքսպիրի «Օթելլո» (Դեզդեմոնա), «Համլետ» (Օֆելյա), «Լիր արքա» (Կորդելիա), «Վենետիկի վաճառականը» (Ջեսիկա) և այլն: 27 տարեկան հասակում, հոգեկան ծանր իրավիճակում թույն ընդունելով, Բաքվում ինքնասպան է եղել: