ԱՐՍԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ

Դերասան, պարող, պարուսույց

Ծնվել է 1980թ. հուլիսի 17-ին, Երևանում: 1988-96թթ պարել է սովորել Մայր Աթոռ Սբ. Էջմիածնի Հայորդյաց տանը: 1999-2000թթ սովորել է Դարբնիկի իրավաբանական պետական քոլեջում` որպես կրտսեր իրավագետ: 2000-02թթ և 2006թ. պարել է «Բարեկամություն» պարային համույթում: 2006թ. ավարտել է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտը` որպես թատրոնի և կինոյի դերասան: Աշխատել է «Արարատ» համույթում` որպես հայկական ժողովրդական և աշխարհի ժողովուրդների պարերի պարուսույց, 1999-2002թթ` ՀՀ կրթության և գիտության նախարարության գեղարվեստական դաստիարակության և մշակույթի մանկապատանեկան կենտրոնի ժողովրդական պարերի ստուդիայում` որպես պարող, պարուսույց: 2006թ. Երևանի Կամերային թատրոնում խաղացել է «Ճաղատ երգչուհին» ներկայացման մեջ, 2006-07թթ «Ֆորում Ինտերակտիվ Թատրոն»-ում` «Նախընտրական նախաճաշ», «Մեծապատիվ մուրացկաններ» ներկայացումների մեջ. վերջինում հանդես է եկել նաև որպես ռեժիսոր: 2008թ. եղել է «Օրրան» բարեգերծական կազմակերպության թատերական ներկայացումների և մշակույթի համակարգողը: 2009թ. նկարահանվել է Հայաստանի Հանրային հեռուստաընկերության «Երկու աստղ» նախագծում: 2012թ. եղել է Երևանի Խորիոգրաֆիայի պետական թատրոնի դերասան («Մաուգլի» ներկայացում): Նկարահանվել է «Արմենիա» հեռուստաընկերության «11», «Դժվար ապրուստ» հեռուստասերիալներում: 2012-13թթ աշխատել է Մոսկվայում, որտեղ գլխավոր և էպիզոդիկ դերեր է կերտել «Охотники за привидениями», «Универ», «Реальные пацаны» «Чемпионки», «Любит не любит»,«Умельцы», «Пища богов», «Дружба народов», «Последний из Магикян» հեռուստանախագծերում: 2014թ. նկարահանվել է Հայաստանի Հանրային հեռուստաընկերության «ԱԻՆ 911» փրկարարների մասին պատմող բազմասերիանոց գեղարվեստական ֆիլմում, «Իմ փոքրիկ փեսացուն», «Հիշողություն» գեղարվեստական ֆիլմերում։

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար