Քեթևան Արամյան

Դերասանուհի

Վաղարշակ Գալփակճյան

Հրապարակախոս, լրագրող

Լևոն Մեսրոպ

Արձակագիր, դրամատուրգ

Միսաք Մեծարենց

Բանաստեղծ

Տիգրան Հախումյան

Գրականագետ, դրամատուրգ, թարգմանիչ, թատերագետ

Նորայր Պողարյան

Ձեռագրագետ, բանասեր, հայագետ

Իսահակ Ալավերդյան

Արձակագիր, դրամատուրգ, թատերագետ

Ռուդոլֆ Ժամհարյան

Կինոօպերատոր

Տիգրան Գամաղելյան

Բանաստեղծ, լրագրող

 

 

 

 

ԱՐՄԵՆ ՄԱՆՈՒԿՅԱՆ

Երաժշտական պրոդյուսեր

Ծնվել է 1947թ. մայիսի 1-ին, Երևանում: Սովորել է Երևանի Ա.Չեխովի անվան թիվ 55 միջնակարգ դպրոցում, ինչպես նաև` Սայաթ-Նովայի և Պ.Չայկովսկու անվան երաժշտական դպրոցներում: Բարձրագույն կրթությունն ստացել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի դաշնամուրային բաժնում: 1967թ-ից սկսել է մանկավարժական գործունեությունը, որպես դասատու, ուսմասվար և մանկական երաժշտական դպրոցի տնօրեն: 1984թ. հրավիրվել է «Հայհամերգ» միավորում, որտեղ աշխատել է որպես համերգահյուրախաղային բաժնի գեղարվեստական ղեկավար, ապա` գլխավոր տնօրենի ստեղծագործական հարցերով տեղակալ: 1989-92թթ աշխատել է Երևանի ազգային գեղագիտական կենտրոնում` որպես գլխավոր տնօրենի տեղակալ: 1996-2001թթ հանդես է եկել որպես Երևանի պետական ֆիլհարմոնիայի հիմնադիր տնօրեն և գեղարվեստական ղեկավար: 2005-11թթ հրավիրվել է աշխատանքի ՀՀ կառավարության «Մեկ ազգ, մեկ մշակույթ» հիմնադրամ` որպես գեղարվեստական ղեկավար և գլխավոր պրոդյուսեր: 2011թ-ից ՀՀ մշակույթի նախարարի խորհրդականն է: Աշխատանքային գործունեության ընթացքում բազմիցս մասնակցել է մասնագիտական հանձնաժողովներին, որպես հանձնաժողովի անդամ և նախագահ: Հասարական հիմունքներով հանդես է եկել Հայաստանի հեռուստատեսության և ռադիոի պետական կոմիտեի երաժշտական գլխավոր խմբագրության գեղարվեստական խորհրդի անդամ, ինչպես նաև ՀՀ ոստիկանության հասարակական խորհրդի անդամ: Բազմից հանդես է եկել, որպես հայ մշակույթի պատվիրակությունների ղեկավար արտասահմանում: Ստեղծագործական և կազմակերպչական աշխատանքի ընթացքում տեղ են գրավել մի շարք փառատոներ, մրցույթներ, անվանի մշակույթային գործիչների հոբելյաններ և հուշ-երեկոներ: Արժանացել է ՀՀ կառավարության շնորհակալագրի, ՀՀ մշակույթի նախարարության ոսկե մեդալի, ՀՀ պաշտպանության նախարարության «Անդրանիկ Օզանյան» մեդալի,  2008թ.` Հայաստանի մշակույթի վաստակավոր գործչի կոչման:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար