Արմեն Տիգրանյան

Կոմպոզիտոր, դիրիժոր

Արամ Թորոսյան

Ճարտարապետ, գրող

Մկրտիչ Արմեն

Բանաստեղծ, արձակագիր, թարգմանիչ

Փայլակ Մանուկյան

Ճարտարապետ

Արկադի Մաղդասյան

Կրկեսի արտիստ, ակրոբատ

Անահիտ Սեկոյան

Արձակագիր

Հրաչյա Ղափլանյան

Բեմադրիչ, դերասան

Գոհար Գասպարյան

Օպերային երգչուհի

Վարուժան Նալբանդյան

Արձակագիր, դրամատուրգ, թարգմանիչ

Տիգրան Լևոնյան

Օպերային երգիչ, բեմադրիչ

Գեորգի Թովմասյան

Գեղանկարիչ

Անահիտ Արփեն

Արձակագիր

Մարի Սանթրոսյան

Դերասանուհի

Եվա Սուջյան

Երգչուհի, երաժիշտ

Ժորա Սարգսյան

Դաշնակահար

 

 

 

 

ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ՖԵԼԵՔՅԱՆ

Գրականագետ

13 մարտ, 1931 - 7 դեկտեմբեր, 2005

Ծնվել է Երևանում: 1948թ. ավարտել է Երևանի թիվ 34 միջնակարգ դպրոցը, 1953թ.` Երևանի պետական համալսարանի միջազգային հարաբերությունների ֆակուլտետը, ապա` ուսումնառությունը շարունակել է ԵՊՀ ասպիրանտուրայում: 1958թ. պաշտպանել է թեկնածուական, 1970թ.` դոկտորական ատենախոսություն (1971թ-ից՝ պրոֆեսոր): Աշխատանքային գործունեությունն սկսել է 1957թ-ից` «Սովետական գրականություն» ամսագրի խմբագրությունում` որպես գրական աշխատող: 1957-59թթ եղել է «Սովետական Հայաստան» թերթի գրականության և արվեստի բաժնի վարիչը, 1959-61թթ` վարել «Գրական թերթի» քննադատության բաժինը: 1961-65թթ աշխատել է ՀՀ ԳԱ «Պատմաբանասիրական հանդեսի» խմբագրությունում` որպես բաժնի վարիչ, 1965-70թթ` ՀՀ ԳԱ պատմության ինստիտուտի հայ մամուլի պատմության բաժնի ավագ գիտաշխատող, 1967-70թթ համատեղությամբ` «Բանբեր Երևանի համալսարանի» հանդեսի պատասխանատու քարտուղար, 1970-77թթ` գլխավոր խմբագրի տեղակալ, 1978-86թթ` գլխավոր խմբագիր: 1958թ-ից եղել է Հայաստանի ժուռնալիստների, 1963թ-ից` գրողների միությունների անդամ: 1970-81թթ եղել է ԵՊՀ ժուռնալիստիկայի ամբիոնի վարիչը, 1981-91թթ` «Սովետական գրող» (հետագայում` «Նաիրի») հրատարակչության տնօրենը, 1991-2001թթ` ՀՀ կառավարությանն առընթեր արխիվային գործի վարչության պետը, 2001թ-ից` վարչության պետի խորհրդականը: Հեղինակել է հայ մամուլի պատմության, հայ գրականության և հրապարակախոսության հարցերին նվիրված բազմաթիվ հոդվածներ, գրել է «Պրավդայի տրադիցիաներով» (1963թ.), «Ալեքսանդր Ծատուրյան» (1965թ.), «Հայաստանի պարբերական մամուլը սոցիալիզմի կառուցման պայքարում» (1970թ.), «Հրապարակախոսություն և գրականություն» (1975թ.) մենագրությունները: Կազմել և խմբագրել է հայ գրողների երկերի մի շարք ժողովածուներ, ծավալել է թարգմանչական գործունեություն: Նրա թարգմանությամբ է լույս տեսել Ա.Գերցենի «Եղելություններ և խոհեր» եռագրության առաջին հատորը (1981թ.): 1981թ. արժանացել է Հայաստանի վաստակավոր ժուռնալիստի կոչման: Մահացել է Երևանում:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար