
Թեոդոր Աման
Գեղանկարիչ

Գուսան Շերամ
Աշուղ

Արազի
Արձակագիր, թարգմանիչ

Սերգեյ Շաթիրյան
Կոմպոզիտոր, դիրիժոր

Հրանտ Ստեփանյան
Գեղանկարիչ

Սաղաթել Հարությունյան
Բանաստեղծ, արձակագիր, դրամատուրգ, թարգմանիչ

Գոհար Գրիգորյան
Ճարտարապետ

Արմեն Աղալյան
Ճարտարապետ

Աշոտ Ալեքսանյան
Ճարտարապետ

Արեգ Լուսինյան
Կոմպոզիտոր

Հասմիկ Փիլիպոսյան
Արվեստաբան

Բաբկեն Սիմոնյան
Բանաստեղծ, թարգմանիչ

Համլետ Ղուշչյան
Հաղորդավար, լրագրող

Անուշկա
Երգչուհի, դերասանուհի

Կարինե Աշուղյան
Բանաստեղծ, թարգմանիչ

Սոնա Առուստամյան
Բալետի արտիստ, պարուսույց

Սամվել Դավթյան
Ռեժիսոր

Աննա Դավթյան
Դերասանուհի
ՀՈՎՍԵՓ ՕՐԲԵԼԻ

8 մարտ, 1887 - 2 փետրվար, 1961
Ծնվել է Քութայիսում: Եղել է գիտնականներ Ռուբեն և Լևոն Օրբելիների եղբայրը: Հաճախել է Թիֆլիսի թիվ 3 արական գիմնազիան: 1911թ. ավարտել է Պետերբուրգի համալսարանի պատմաբանասիրական ֆակուլտետը` զուգահեռ հաճախելով նաև արևելագիտության ֆակուլտետի հայ-վրաց-պարսկական բաժնի դասընթացներին: Դեռևս ուսանողական տարիներին Բրոկհաուզի և Եֆրոնի նոր հանրագիտական բառարանի համար գրել է հայկական, վրացական և մահմեդական արվեստին վերաբերող հոդվածներ: Արևելագետ, հայագետ Նիկողայոս Մառի ղեկավարությամբ մասնակցել է Անիի պեղումներին և այլ հնագիտական արշավախմբերի: 1909թ. ուսումնասիրել է Արցախի հայկական արձանագրությունները: 1911թ-ից աշխատել է Պետերբուրգի համալսարանում, գիտարշավի է ուղևորվել Արևմտյան Հայաստանի մի շարք գավառներ, ուսումնասիրել ճարտարապետական հուշարձաններ, կատարել պեղումներ: 1914թ-ից Պետերբուրգի համալսարանի արևելագիտության ֆակուլտետում դասավանդել է հնագիտություն և Հայաստանի պատմություն, հայկական արձանագրագիտություն, քրդերեն: 1916թ. Վանում հայտնաբերել է Սարդուրի Բ արքայի (մ.թ.ա. 9-րդ դար) մեծածավալ սեպագիր արձանագրությունը: 1919թ. եղել է Ռուսաստանի Լուսժողկոմատի` թանգարանների գործերով կոլեգիայի գիտական քարտուղարը: Մասնակցել է Նյութական մշակույթի պատմության Ռուսաստանի ակադեմիայի հիմնադրմանը: 1919թ. ընտրվել է այդ ակադեմիայի անդամ, գլխավորել Հայաստանի և Վրաստանի հնագիտության ու արվեստի բաժինը: 1920թ. եղել է Էրմիտաժի ավանդապահը, 1926թ. հիմնադրել ու գլխավորել է թանգարանի Արևելքի բաժինը: 1934-51թթ եղել է Էրմիտաժի տնօրենը, 1937-38թթ, միաժամանակ` ԽՍՀՄ ԳԱ Նյութական մշակույթի պատմության ինստիտուտի տնօրենը, 1938թ.` ԽՍՀՄ ԳԱ հայկական մասնաճյուղի նախագահության նախագահը: Հայրենական պատերազմի (1941-45թթ) սկզբին կազմակերպել է Էրմիտաժի գեղարվեստական արժեքների տեղափոխումը Սվերդլովսկ (այժմ` Եկատերինբուրգ), այնուհետև, մնալով պաշարված Լենինգրադում, ապահովել է Էրմիտաժի թանգարանային նմուշների պահպանությունը: 1946թ. մասնակցել է Նյուրնբերգի դատավարությանը` որպես ֆաշիստական հանցագործների մեղադրող կողմի վկա: Նրա աշխատությունները վերաբերում են հայագիտությանը («Հայագիտական հետազոտություններ», պր.1, 1974թ.), հնագիտությանը (կազմել է Անիի հնադարանում պահվող և այժմ մեծ մասամբ կորած հնագիտական գտածոների գիտական նկարագրությունը և այլն)։ Եղել է ժամանակակից հայ վիմագրագիտության հիմնադիրը: Դեռևս 1914-17թթ, հիմնականում «Քրիստոնյա Արևելք» (ռուսերեն) հանդեսում, տպագրել է Անիի արձանագրությունների իր ուսումնասիրությունները («Դիվան հայ վիմագրության», պր.1, 1966թ.)։ Զբաղվել է նաև բանահավաքությամբ, բարբառագիտությամբ, կազմել հայ և քրդական բարբառների բառարաններ։ Խմբագրել է «Սասունցի Դավիթ» դյուցազնավեպի համահավաք բնագիրը և ռուսական թարգմանությունը, հրատարակել դրան նվիրված հատուկ ուսումնասիրություն («Հայկական հերոսական էպոսը», ռուսերեն և հայերեն, 1956թ.)։ Ուսումնասիրել և ռուսերեն է թարգմանել հայկական միջնադարյան առակները («Միջնադարյան Հայաստանի առակները», ռուսերեն, 1956թ.), Եղիշեի, Ղազար Փարպեցու, Թովմա Արծրունու երկերը (մեծ մասն անտիպ է)։ Ճարտարապետական բնագավառում արժեքավոր է Աղթամարի տաճարի նրա ուսումնասիրությունը։ Կազմել է Անիի և շրջակայքի ճարտարապետական և հնագիտական հուշարձանների հավաստի ուղեցույց։ Զբաղվել է հին և միջնադարյան իրանական արվեստի պատմությամբ, Կ.Տրևերի հետ ուսումնասիրել Էրմիտաժում պահվող Սասանյան ժամանակաշրջանի մետաղե անոթները («Սասանյան մետաղը։ Գեղարվեստական առարկաներ ոսկուց, արծաթից և բրոնզից», ռուսերեն, 1935թ.)։ 1955-56թթ եղել է Լենինգրադի պետական համալսարանի արևելագիտության ֆակուլտետի դեկանը, 1956թ. հիմնադրել և ցկյանս ղեկավարել է ԽՍՀՄ ԳԱ Արևելագիտության ինստիտուտի Լենինգրադի բաժանմունքը: 1935թ-ից եղել է Թեհրանի համալսարանի պատվավոր պրոֆեսոր, 1944թ-ից` Լոնդոնի հնագիտական ընկերության պատվավոր անդամ, 1945թ-ից` Իրանի գիտությունների ակադեմիայի թղթակից-անդամ: Արժանացել է Լենինի և Աշխատանքային կարմիր դրոշի երկու շքանշանների, Իրանի «Գիտական ծառայությունների համար» 1-ին աստիճանի շքանշանի: Մահացել է Լենինգրադում (այժմ՝ Սանկտ Պետերբուրգ), որտեղ կանգնեցված է նրա կիսանդրին: ՀՀ Ծաղկաձոր քաղաքում գործում է Օրբելի եղբայրների թանգարանը (1982թ.)։ Երևանում Օրբելի եղբայրների անունով կոչվել է փողոց։