Դանիել Վարուժան

Բանաստեղծ

Պողոս Մակինցյան

Գրականագետ, թարգմանիչ, պետական գործիչ

Կարո Ղաֆադարյան

Հնագետ, պատմաբան, բանասեր

Հրաչյա Ռուխկյան

Գեղանկարիչ

Արմեն Վարդանյան

Գեղանկարիչ

Գրիգոր Հախինյան

Կոմպոզիտոր

Պերճ Ժամկոչյան

Երգեհոնահար

Սերգեյ Կարապետյան

Դուդուկահար

Սեյրան Խաթլամաջյան

Գեղանկարիչ, գրաֆիկ

Հրանտ Թադևոսյան

Գեղանկարիչ

Դոնարա Մկրտչյան

Դերասանուհի

Գագիկ Մանուկյան

Գեղանկարիչ

Վահագն Թևանյան

Բեմանկարիչ

Արմեն Գևորգյան

Բալետի արտիստ

Վահագն Զաքարյան

Հաղորդավար, լրագրող

Գուրգեն Ջանիբեկյան

Կինոռեժիսոր, կինոօպերատոր

 

 

 

 

ԱՐՍԵՆ ՏԵՐՏԵՐՅԱՆ

Գրականագետ, գրաքննադատ

22 դեկտեմբեր, 1882 - 6 հոկտեմբեր, 1953

Ծնվել է Արցախի Շուշիքենդ (Շոշ) գյուղում: Սովորել է ծննդավայրի ծխական դպրոցում, 1892-1902թթ` Շուշիի հոգևոր սեմինարիայում։ 1905թ. ավարտել է Էջմիածնի Գևորգյան ճեմարանը։ 1905-07թթ հայ գրականության պատմություն է դասավանդել Շուշիի հոգևոր սեմինարիայում։ 1905թ. «Տարազ» ամսագրում լույս է տեսել նրա առաջին հոդվածը «Կուլտուրական թե՞ անկուլտուրական» վերնագրով։ 1907-09թթ սովորել է Պետերբուրգի նյարդահոգեբանական ինստիտուտում։ Յուրացրած լինելով հոգեբանական դպրոցի սկզբունքները` ծավալել է գրականագիտական քննադատանակ գործունեություն` հայ գրականության մեջ արմատավորելով և առաջինը կիրառելով պոեզիայի, արձակի և հրապարակախոսության գնահատման մեթոդաբանական տարբեր չափանիշներ: 1909-20թթ գրականության պատմություն և տեսություն է դասավանդել Երևանի թեմական դպրոցում։ 1920-53թթ հայ գրականության պատմություն է դասավանդել Երևանի պետական համալսարանում։ Առանց դիսերտացիայի պաշտպանության նրան շնորհվել է բանասիրական գիտությունների դոկտորի աստիճան: 1929-53թթ եղել է ԵՊՀ հայ գրականության ամբիոնի վարիչը (1930թ-ից՝ պրոֆեսոր)։ Համալսարանում մեծ ջանքեր է գործադրել գրականագիտական բարձրորակ կադրեր պատրաստելու, հայ գրականության պատմության ծրագրերը մշակելու և դասավանդումը գիտական հիմքերի վրա դնելու ուղղությամբ: Հրատարակված աշխատանքներից են՝ «Միքայել Նալբանդյան։ Ազգության հրապարակախոսը» (1910-11թթ), «Վահան Տերյան։ Ցնորքի, ծարավի և հաշտության երգիչը» (1910թ.), «Հովհաննես Թումանյան։ Հայրենի եզերքի քնարերգություն» (1911թ.), «Շիրվանզադե, Հայ ընտանիքի ինտելեգենտի վիպասանը» (երեսնամյա գրական գործունեության առթիվ, 1911թ.), «Հովհաննես Հովհաննիսյան, Սիրո և կարեկցության երգիչը» (երեսնամյա հոբելյանի առթիվ, 1912թ.), «Մուրացանը որպես մտածող և գեղագետ։ Գրական քննադատական ուսումնասիրություն» (արտատպած «Շողեր» ժողովածուից, 1913թ.), «Նար-Դոսի ստեղծագործությունը։ Գրական քննադատական ուսումնասիրություն» (1913թ.), «Լևոն Շանթ։ Սեռի և դասալքության երգիչը» (1913թ.), «Հայոց նոր գրականություն» (1922թ.), «Նկատողություններ մեր գյուղագիրների մասին» (1927թ.), «Հայոց նոր գրականության պատմություն. 19-20-րդ դդ» (10 մասանոց, 1930թ., 1931թ., 1938-39թթ), «Աբովյանի ստեղծագործությունը» (1941թ.), «Հայ հայրենասեր գրողներ» (Հ.Թումանյանի և Ղ.Աղայանի մասին, 1942թ.), «Ռուս մեծ առակախոս բանաստեղծը։ Կռիլովի մահվան հարյուրամյակի առթիվ։ 1844-1944» (1944թ.), «Հայ կլասիկներ» (1944թ.), «Բրյուսովը և հայ կուլտուրան» (1944թ.), «Վ.Գ.Բելինսկի։ Ռուս մեծ քննադատ-հրապարակախոսը։ Մահվան հարյուրամյակի առթիվ։ 1848-1948» (1948թ.), «Պերճ Պռոշյան» (1955թ.), «Շիրվանզադեի գրական տիպերի հանրագիտարանը» (1959թ.), «Երկեր» (1960թ., 1980թ.), «Մուրացան» (1971թ.): 1934թ-ից եղել է Հայաստանի գրողների միության անդամ, 1943թ-ից` ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս: 1940թ. արժանացել է Հայաստանի գիտության վաստակավոր գործչի կոչման: Մահացել է Երևանում:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար