Մակար Եկմալյան

Կոմպոզիտոր, դիրիժոր

Վահան Թեքեյան

Բանաստեղծ

Հակոբ Անտոնյան

Բանաստեղծ, թարգմանիչ

Պողոս Խաչատրյան

Գրականագետ

Ռոդիոն Նահապետով

Դերասան, կինոռեժիսոր

Արծվի Բախչինյան

Բանասեր, կինոգետ, պատմաբան, թարգմանիչ

Սլավա Գրիգորյան

Կիթառահար

Արա Խզմալյան

Թատերագետ

Աննա Ղավալյան

Հաղորդավար, լրագրող

 

 

 

 

ՎԱՀԱՆ ՏԵՐ-ՂԱԶԱՐՅԱՆ

Արձակագիր, դրամատուրգ

Ծնվել է 1950թ. հուլիսի 20-ին, Երևանում: Ավարտել է Մոսկվայի Մ.Գորկու անվան գրականության ինստիտուտը: Աշխատել է «Սովետական գրող» հրատարակչությունում, Հայաստանի պատմաճարտարապետական հուշարձանների գլխավոր վարչությունում, որտեղ կազմակերպել է հնագիտական-հետախուզական անձնագրավորող արշավախմբեր Հայաստանի, Արցախի, Ջավախքի տարածքներում: 1988թ. արցախյան շարժման սկզբին մեկնել է Արցախ հիդրոերկրաբանական և անձավագիտական արշավախմբի կազմում որպես հնագետ: ՀՀ ԳԱԱ աշխարհագրական ընկերության անձավագիտական արշավախմբի պետն է: 1989թ-ից Հայաստանի գրողների միության անդամ է: Հեղինակել է շուրջ 20 փաստավավերագրական ֆիլմեր, որտեղ հանդես է եկել որպես ռեժիսոր և սցենարիստ: Առաջին անգամ տպագրվել է 1968թ.: Նրա պատմվածքները, վիպակները, հոդվածները, թարգմանությունները տպագրվել են հանրապետության պարբերական և գրական մամուլում («Գարուն», «Նորք», «Նոր-Դար», «Լիտերատուրնայա Արմենիա»): Հեղինակել է 3 պիես, թարգմանել է նաև պիեսներ, որոնք բեմադրվել են Երևանի և Հայաստանի տարբեր շրջանների թատրոններում: Նրա ստեղծագործությունները թարգմանվել են ռուսերեն, լեհերեն, լիտվերեն: Հրատարակվել են նրա «Երգ սիրո» (1972թ.), «Փնտրողների արշավանքը» (1980թ.), «Արքայադրամ» (1995թ.), «Լուսնի հեքիաթները» (1999թ.), «Թացուչորի և նրա որդիների զարմանահրաշ արկածները մեր օրերում» (2004թ.) գրքերը: 1995թ. «Արքայադրամ» վեպը Կանադայում արժանացել է Համազգային հայ կրթամշակութային միության մրցանակին:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար