
Էգազ Նորջուղայեցի
Աշուղ

Տիգրան Փեշտիմալճյան
Բժիշկ, հրապարակախոս

Հարություն Շամշինյան
Գեղանկարիչ

Վահան Տերյան
Բանաստեղծ

Եղիա Գասպարյան
Գեղանկարիչ, դրամատուրգ

Վազգեն Շուշանյան
Արձակագիր

Սիրան Սեզա
Արձակագիր, հրապարակախոս

Զորայր Միրզայան
Բանաստեղծ, արձակագիր, թարգմանիչ

Կարպիս Շամլյան
Դերասան

Անահիտ Թարյան
Բանաստեղծ, լրագրող

Հակոբ Թորգոմյան
Բաս-կիթառահար
ԷՄԻՆ ՏԵՐ-ԳՐԻԳՈՐՅԱՆ

26 դեկտեմբեր, 1855 - 18 սեպտեմբեր, 1939
Ծնվել է Երևանում։ Ավարտել է Մոսկվայի Լազարյան ճեմարանը։ Եղել է Երևանի թատրոնի հիմնադիրներից, հանդես է եկել որպես ռեժիսոր, դերասան, նկարիչ։ Հրատարակել է «Երևանի հրատարակություններ» թերթը։ Անդրկովկասի հայկական թատրոնները բեմադրել են նրա մի շարք դրամաներ։ 1869թ. գրել է առաջին պիեսը` «Խեչոյի թուզը»: Գրել է նաև ֆարսեր, վոդևիլնեը, դրամաներ, որոնք ժամանակին ներկայացվել են Երևանում, Թիֆլիսում և այլուր: Միայն «Խեչոյի թուզը» (1882թ.) վոդևիլը խաղացվել է 500 անգամ: Այդ պիեսներում պատկերվել են նահանգական քաղաքի (Երևանի) կյանքն ու կենցաղը, ծաղրվել են ձևամոլությունը, տգիտությունը, կեղծ հայրենասիրությունը։ Առավել հայտնի են «Զրկանքի զոհ» (1886թ.) և «Բարեգործության դիմակի տակ» (1895թ.) դրամաները, որոնցում քննադատված են սոցիալական անհավասարությունը, բուրժուական կեղծ բարերարությունը և այլն: Հեղինակի պիեսները հայ կենցաղային թատերագրության բնորոշ նմուշներ են: 1906թ. Թուրքմենիայի Մերվ քաղաքում տեղի հայ սիրողների ուժերով բեմադրվել է նրա «Վայրենի» վոդևիլը։ Երևանում ունեցել է սեփական տպարան, որտեղ տպագրվել են ոչ միայն իր, այլ բազմաթիվ այլ հայերեն գրքեր։ Հրատարակվել են նրա «Թռչնիկ» (1876թ.), «Կրիտիկան և նրա ունեցած մեզնից շատերի հասկացությունը» (1876թ.), «Էլ չարես ինչ կամ երկու սիրահար» (1879թ., 1895թ.), «Մոդա» (1880թ.), «Կռվապատճառը ես էի» (1881թ., 1894թ.), «Զրկանքի զոհ» (1886թ.), «Չարք» (1891թ.), «Սարսափելի իրողություն» (1891թ.), «Խեչոյի թուզը» (1894թ.), «Սեր կամ մահ» (1894թ.), «Վայրենի» (1894թ., 1905թ.), «Բարեգործության դիմակի տակ» (1895թ.), «Դամոկլյան սուր» (1896թ., 1900թ.), «Սուր և հուր» (1906թ.), «Ինտերվյու» (1908թ.), «Անհրաժեշտ ձեռնարկություն Երևան քաղաքի համար» (1909թ., 1910թ.) գրքերը: 1934թ-ից եղել է Հայաստանի գրողների միության անդամ։ Ստեղծագործությունները թարգմանվել են վրացերեն, ադրբեջաներեն, թուրքերեն: Մահացել է Երևանում: