Սյուզան Գարագաշ

Դերասանուհի

Մինաս Ավետիսյան

Գեղանկարիչ

Յուրի Պետրոսյան

Պատմաբան, արևելագետ

Խաչիկ Ղարաբեկյան

Բեմանկրաիչ, գեղանկարիչ

Գառնիկ Մանուկյան

Բանաստեղծ, արձակագիր

Յուրի Պետրոսյան

Քանդակագործ

Արգամ Այվազյան

Պատմաբան, մատենագետ

Սամվել Ղազարյան

Քանդակագործ, գեղանկարիչ

Վահան Տեր-Ղազարյան

Արձակագիր, դրամատուրգ

Արա Զարյան

Ճարտարապետ

Համլետ Առաքելյան

Հաղորդավար, գրող

 

 

 

 

ԳՐԻԳՈՐ ՏԵՐ-ԳՐԻԳՈՐՅԱՆ

Դրամատուրգ

15 հունվար, 1916 - 5 նոյեմբեր, 1981

Ծնվել է Երևանում։ Հայտնի է եղել նաև «Գիգի» անունով: Ավարտել է Երևանի Կրուպսկայայի անվան ցուցադրական դպրոցը։ 1931-32թթ ուսուցչություն է արել ՀՀ Հոկտեմբերյանի շրջանում, 1932-34թթ` Երևանի Ա.Խանջյանի անվան դպրոցում։ 1939թ. ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի շինարարական ֆակուլտետը։ 1940-41թթ որպես կառուցող ինժեներ աշխատել է Ռիբինսկ քաղաքի և Երևանի տարբեր գործարաններում։ 1941-46թթ աշխատել է ռազմաօդային ուժերի հատուկ դպրոցում։ 1947թ. ավարտել է (էքստեռն) Երևանի Խ.Աբովյանի անվան հայկական մանկավարժական ինստիտուտի պատմության ֆակուլտետը։ Նույն թվականին որպես գիտաշխատող աշխատել է ՀՀ ԳԱ պատմության ինստիտուտում։ 1947-48թթ ՀԿԿ Երևանի Օրջոնիկիձեի շրջանում եղել է հրահանգիչ և պրոպագանդայի ու ագիտացիայի բաժնի վարիչ։ 1948-51թթ աշխատել է ՀԿԿ Կենտկոմում որպես պրոպագանդայի ու ագիտացիայի, ապա արվեստի ու գրականության սեկտորի վարիչ։ 1951-55թթ եղել է Հայաստանի գրողների միության վարչության քարտուղարը և «Գրական թերթի» խմբագիրը, 1955-81թթ` «Ոզնի» երգիծական հանդեսի խմբագիրը։ Եղել է սովետալեհական բարեկամության հայկական բաժանմունքի նախագահը, 1969թ-ից` Խաղաղության պաշտպանության հանրապետական կոմիտեի նախագահը, 1940թ-ից՝ Հայաստանի գրողների միության անդամ։ 1949թ-ից Երևանի Գ.Սունդուկյանի անվան, Կ.Ստանիսլավսկու անվան, Գյումրիի Վ.Աճեմյանի անվան, Մոսկվայի Մոսսովետի, սփյուռքահայ (Ռումինիա, Բուլղարիա) և այլ թատրոններում բեմադրվել են գրողի «Այս աստղերը մերն են» (հեղինակակից` Լևոն Կարագյոզյան, 1949թ.), «Սոֆիկի սխալը» (1956թ.), «Վերջին մեխակները» (1958թ.), «Մեռնող ֆլորա» (1962թ.), «Ամեն ինչ, կամ ոչինչ» (1961թ.), «Իմ սիրելի Ժորժ...» (1963թ.), «Թռչնակը վանդակում» (1964թ.), «Ա՜խ, ներվեր, ներվեր» (1969թ.), «Գարնան անձրև» (1969թ.), «Հաջի Փայլակ» (1973թ.), «Առանց այլանդակի» (1974թ.), «Զգուշացեք, նա դեռ կա» (1979թ.) պիեսները։ 1966թ. ռուսերեն առանձին գրքով լույս է տեսել նրա «Սոֆիկի սխալը» պիեսների ժողովածուն: Գրել է դրամաներ, կատակերգություններ, կատակադրամատիկական պիեսներ, բոլորն էլ՝ ժամանակակից թեմայով։ Մի շարք գործեր նոր խոսք են եղել հայ սովետական թատերագրությունում, օրինակ, «Վերջին մեխակները», որն առաջադրում էր դրական հերոսի նոր կերպար։ Նրա պիեսներն աչքի են ընկնում բեմականությամբ, ցայտուն գծագրված բնավորություններով, արդիականության սուր զգացողությամբ։ Պարգևատրվել է Աշխատանքային կարմիր դրոշի և «Պատվո նշան» շքանշաններով։ 1962թ. արժանացել է Հայաստանի արվեստի վաստակավոր գործչի կոչման: Մահացել է Երևանում։

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար