Սամվել Գանթարյան

Բառարանագիր, թարգմանիչ

Սեդրակ Մանդինյան

Դերասան, գրող

Ստեփան Լիսիցյան

Ազգագրագետ, պատմաբան, թարգմանիչ

Դավիթ Չիսլյան

Ճարտարապետ

Էլիզա Գյուլեսերյան

Դերասանուհի, մանկավարժ

Տիգրան Սիմոնյան

Գեղանկարիչ

Գրիգոր Ազիզյան

Գեղանկարիչ

Շաքե Վարթենիսյան

Օպերային երգչուհի

Սարգիս Հարությունյան

Բանասեր, ազգագրագետ

Ներսես Մկրտչյան

Լեզվաբան, արևելագետ

Ֆելիքս Բախչինյան

Գրականագետ, թարգմանիչ

Վազգեն Ասատրյան

Բաս-կիթառահար

Վահրամ Սահակյան

Դրամատուրգ, կինոռեժիսոր

Մարինա Սուլթանյան

Հաղորդավար, պրոդյուսեր

Միհրան Ծառուկյան

Երգիչ, դերասան

Արտակ Վարդանյան

Հաղորդավար, լրագրող

Նարե Գևորգյան

Երգչուհի

 

 

 

 

ՍԵԴԱ ՎԵՐՄԻՇԵՎԱ

Բանաստեղծ

9 հոկտեմբեր, 1932 - 18 փետրվար, 2020

Ծնվել է Թբիլիսիում: Հայրական կողմից սերել է Արղության-Երկայնաբազուկյան տոհմից: 1956թ. ավարտել է Երևանի պետական համալսարանի տնտեսագիտության ֆակուլտետը և ասպիրանտուրան: Շուրջ 25 տարի որպես ավագ գիտաշխատող աշխատել է ՀՀ Տնտեսագիտության և պլանավորման ինստիտուտում: 1987-88թթ եղել է ԽՍՀՄ մշակույթի ֆոնդի հայկական բաժանմունքի, 1993թ-ից՝ ԼՂՀ Մոսկվայում մշտական ներկայացուցչության փորձագետ, 1995-98թթ, միաժամանակ՝ Ռուս-հայկական նախաձեռնությունների կենտրոնի պատասխանատու քարտուղարը, 1994-99թթ՝ ՌԴ Պետդումայի և ՀՀ ԱԺ կապերի հանձնաժողովի նախագահ Նիկոլայ Ռիժկովի օգնական-խորհրդականը (հասարակական կարգով), «Գոլոս Արմենիի» թերթի ՌԴ ԱԳՆ-ում հավատարմագրված թղթակից։ 1988-ից մասնակցել է Արցախյան հիմնախնդրի լուծման գործընթացին, հրապարակել ու տարածել է պատերազմին վերաբերող տեղեկատվական-վերլուծական ամփոփագրեր։ Հարցի կարգավորման քաղաքական լուծումների շրջանակներում համագործակցել է «Մոսկովյան տրիբունա» կազմակերպության, Ռուսաստանի մտավորականների «Ղարաբաղ» կոմիտեի («КРИК»), «Մեմորիալ» ընկերության հետ։ Հեղինակել է ավելի քան 15 բանաստեղծական գրքեր: Հրատարակվել են նրա «Արևը բարձրակետում» (1970թ.), «Առկայծող կետագծեր» (1974թ.), «Տերևներ» (1982թ.), «Ժայռանախշեր» (1988թ.), «Անհարթ սեպագիր» (1999թ.), «Սիրո թև» (1999թ.), «Քարից և ավազից» (2005թ.) բանաստեղծությունների ժողովածուները: Բանաստեղծությունների հիմնական թեման սերն է, հայրենի աշխարհը: Հեղինակել է նաև վերլուծական ուսումնասիրություններ («Իշխանության կենտրոնացումը` Ռուսաստանի ներքին գաղափարի հրամայականը», 2002թ.)։ 1974թ-ից եղել է Հայաստանի գրողների միության անդամ, 2003թ-ից՝ ռուսալեզու գրողների բաժանմունքի նախագահը: Անդամակցել է նաև Մոսկվայի գրողների միությանը (1991թ-ից), Ռուսաստանի Հայերի միության վարչությանը (2001թ-ից) և ՌԴ կառավարությանն առընթեր ռուս-հայկական բարեկամության նախագահությանը (1993-2006թթ), Մշակույթի աջակցության միջազգային ընկերակցությանը (2006թ-ից): Ծավալել է լայն հասարակական գործունեություն: Արժանացել է ԼՂՀ «Մայրական երախտագիտություն Արցախի քաջորդիներին» շքանշանին, 2002թ.` Ռուսաստանի Հայերի միության ադամանդակուռ արծաթե խաչի, 2004թ.՝ ՌԴ ԳԱ Շոլոխովի հուշամեդալի, 2005թ.` ՀՀ «Ներսես Շնորհալի» շքանշանի, 2006թ.՝ ՀԳՄ ամենամյա մրցանակի, 2009թ.` ՀԳՄ Հակոբ Մեղապարտի անվան հուշամեդալի: Մահացել է Երևանում:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար