Նինա Սաղյան

Դաշնակահար

Թամար Մելքումյան

Դերասանուհի

Արամ Թաթուլյան

Դաշնակահար

Մուշեղ Գալշոյան

Արձակագիր, լրագրող

Գայանե Վարդիկյան

Դերասանուհի

Արման Աղաջանյան

Կինոռեժիսոր, երգիչ

Աշոտ Գաբրիելյան

Բանաստեղծ

Հասմիկ Վարդանյան

Թավջութակահար

Էվա Խաչատրյան

Դերասանուհի

Լարա Առաքելյան

Հաղորդավար, լրագրող

 

 

 

 

ՍԵԴԱ ՎԵՐՄԻՇԵՎԱ

Բանաստեղծ

Ծնվել է 1932թ. հոկտեմբերի 9-ին, Թբիլիսիում: Հայրական կողմից սերում է Արղության-Երկայնաբազուկյան տոհմից: 1956թ. ավարտել է Երևանի պետական համալսարանի տնտեսագիտության ֆակուլտետը և ասպիրանտուրան: Շուրջ 25 տարի որպես ավագ գիտաշխատող աշխատել է ՀՀ Տնտեսագիտության և պլանավորման ինստիտուտում: 1987-88թթ եղել է ԽՍՀՄ մշակույթի ֆոնդի հայկական բաժանմունքի, 1993թ-ից՝ ԼՂՀ Մոսկվայում մշտական ներկայացուցչության փորձագետ, 1995-98թթ, միաժամանակ՝ Ռուս-հայկական նախաձեռնությունների կենտրոնի պատասխանատու քարտուղարը, 1994-99թթ՝ ՌԴ Պետդումայի և ՀՀ ԱԺ կապերի հանձնաժողովի նախագահ Նիկոլայ Ռիժկովի օգնական-խորհրդականը (հասարակական կարգով), «Գոլոս Արմենիի» թերթի ՌԴ ԱԳՆ-ում հավատարմագրված թղթակից։ 1988-ից մասնակցել է Արցախյան հիմնախնդրի լուծման գործընթացին, հրապարակել ու տարածել է պատերազմին վերաբերող տեղեկատվական-վերլուծական ամփոփագրեր։ Հարցի կարգավորման քաղաքական լուծումների շրջանակներում համագործակցել է «Մոսկովյան տրիբունա» կազմակերպության, Ռուսաստանի մտավորականների «Ղարաբաղ» կոմիտեի («КРИК»), «Մեմորիալ» ընկերության հետ։ Հեղինակել է ավելի քան 15 բանաստեղծական գրքեր: Հրատարակվել են նրա «Արևը բարձրակետում» (1970թ.), «Առկայծող կետագծեր» (1974թ.), «Տերևներ» (1982թ.), «Ժայռանախշեր» (1988թ.), «Անհարթ սեպագիր» (1999թ.), «Սիրո թև» (1999թ.), «Քարից և ավազից» (2005թ.) բանաստեղծությունների ժողովածուները: Բանաստեղծությունների հիմնական թեման սերն է, հայրենի աշխարհը: Հեղինակել է նաև վերլուծական ուսումնասիրություններ («Իշխանության կենտրոնացումը` Ռուսաստանի ներքին գաղափարի հրամայականը», 2002թ.)։ 1974թ-ից Հայաստանի գրողների միության անդամ է, 2003թ-ից՝ ռուսալեզու գրողների բաժանմունքի նախագահը: Անդամակցում է նաև Մոսկվայի գրողների միությանը (1991թ-ից), Ռուսաստանի Հայերի միության վարչությանը (2001թ-ից) և ՌԴ կառավարությանն առընթեր ռուս-հայկական բարեկամության նախագահությանը (1993-2006թթ), Մշակույթի աջակցության միջազգային ընկերակցությանը (2006թ-ից): Ծավալել է լայն հասարակական գործունեություն: Արժանացել է ԼՂՀ «Մայրական երախտագիտություն Արցախի քաջորդիներին» շքանշանին, 2002թ.` Ռուսաստանի Հայերի միության ադամանդակուռ արծաթե խաչի, 2004թ.՝ ՌԴ ԳԱ Շոլոխովի հուշամեդալի, 2005թ.` ՀՀ «Ներսես Շնորհալի» շքանշանի, 2006թ.՝ ՀԳՄ ամենամյա մրցանակի, 2009թ.` ՀԳՄ Հակոբ Մեղապարտի անվան հուշամեդալի:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար