
Մերզա Գյուլա
Հայագետ

Զարզանդ Դարյան
Արձակագիր, դրամատուրգ

Էդուարդ Սարապյան
Ճարտարապետ

Վաչե Նալբանդյան
Գրականագետ

Լևոն Բոյաջյան
Արձակագիր, թարգմանիչ, դերասան

Ալլա Տեր-Հակոբյան
Բանաստեղծ, թարգմանիչ

Ռաիսա Մկրտչյան
Երգչուհի

Մարգարիտ Խաչիկյան
Լեզվաբան

Լևոն Մկրտչյան
Կինոռեժիսոր, կինոօպերատոր

Ավագ Եփրեմյան
Բանաստեղծ, թարգմանիչ

Սամվել Մկրտչյան
Թարգմանիչ

Սուրեն Աբրահամյան
Գրականագետ

Արմեն Մարտիրոսյան
Կոմպոզիտոր

Նաիրա Պետրոսյան
Աճպարար, բեմադրիչ, կենդանավարժ

Տաթևիկ Մելքոնյան
Դերասանուհի

Լուսինե Խաչատրյան
Դաշնակահար
ԱՐԱ ՎԱՀՈՒՆԻ

24 փետրվար, 1938 - 13 ապրիլ, 2006
Ծնվել է Երևանում: Եղել է բանաստեղծ Սուրեն Վահունու որդին: 1960-64թթ հեռակա սովորել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետում, միաժամանակ աշխատել է «Հայաստանի ֆիզկուլտուրնիկ» թերթի խմբագրությունում և տպագրել է ծաղրանկարներ տարբեր ամսագրերում և թերթերում: 1968թ. ավարտել է Մոսկվայի կինոինստիտուտի ռեժիսորական ֆակուլտետը: 1971թ-ից որպես ռեժիսոր աշխատել է Երևանի փաստավավերագրական ֆիլմերի ստուդիայում: Հեղինակել է շուրջ 40 ֆիլմ` «Երևայան լիճ» (1969թ.), «Լենինի հրապարակ» (1970թ.), «Մայրենի երգ» (1970թ.), «Հրազդան» (1971թ.), «Լիլիթ» (1972թ.), «Վարագույրը չի իջնում» (1973թ.), «Հեռավոր շչակների արձագանքները» (1975թ.), «Տոհմածառ» (1975թ.), «Կանչ» (1977թ.), «Էլեգիա» (1978թ.), «Ժայռը» (1980թ.), «Ծերունին և քամին» (1981թ.), «Ինքնանկար» (1982թ.), «Անուշ մայրիկը» (1983թ.), «Ասք փոքրիկ կարապի մասին» (1983թ.), «Բարի մայրիկ» (1984թ.), «Եվ ամեն կիրակի» (1985թ.), «Ես մեղավոր եմ» (1987թ.), «Ավետիս» (1988թ.), «Մուսալեռ-88` Վիշապի տարի» (1988թ.), «Կամուրջ» (1990թ.), «Հավատ, Հույս, Սեր…» (1990թ.), «Քոչարի» (2005թ.) և այլն: Կյանքի վերջին տարիներին լույս է տեսել նրա «Վախենալու հեքիաթ» և «Շան կյանք» վիպաշարը: Եղել է Հայաստանի թատերական գործիչների միության անդամ: Արժանացել է մի շարք կինոփառատոների մրցանակների, պատվոգրերի, 1977թ.` ՀՀ Պետական մրցանակի, 1982թ.` Հայաստանի արվեստի վաստակավոր գործչի կոչման: Մահացել է Երևանում: