Ոսկան Երևանցի

Տպագրիչ, մշակութային գործիչ, լեզվաբան

Լուկաչ Պատրուբանի

Լեզվաբան, բանասեր

Հերան Շաբան

Գեղանկարիչ

Իվան Ղալամյան

Ջութակահար

Կարպ Խաչվանքյան

Դերասան, բեմադրիչ

Ֆլորա Գրիգորյան

Բեմանկարիչ

Հովիկ Վանյան

Դերասան

Մանե Սարինյան

Թարգմանիչ, գրականագետ

Ավետիք Չթչյան

Գեղանկարիչ

 

 

 

 

ՎԱՆՈ ՍԻՐԱԴԵՂՅԱՆ

Պետական գործիչ, արձակագիր

13 նոյեմբեր, 1946 - 16 հոկտեմբեր, 2021

Ծնվել է ՀՀ Կոթի գյուղում (այժմ` ՀՀ Տավուշի մարզում): 1966-69թթ ծառայել է խորհրդային բանակում։ 1974թ. ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը: Աշխատել է հանրապետական մամուլում: 1983թ. լույս է տեսել նրա «Կիրակի» ընդհանուր վերնագրով պատմվածքների առաջին ժողովածուն։ 1985թ-ից եղել է Հայաստանի գրողների միության անդամ: Հրատարակվել են նրա «Կիրակի» (1983թ.), «Ծանր լույս» (1987թ.), «Շատ չհամարվի» (1993թ.), «Երկիր։ Ցպահանջ», «Ձեռքդ ետ տար ցավի վրայից» (2000թ.), «Գյադաների ժամանակը» գրքերը: 1988թ-ից եղել է «Ղարաբաղ» կոմիտեի անդամ: Նրա պատմվածքները պարբերաբար տպագրվել են հանրապետական և համամիութենական մամուլում, թարգմանվել ռուսերեն, չեխերեն, բելոռուսերեն, իսպաներեն, վրացերեն և այլ լեզուներով։ 1982թ. արժանացել է «Դրուժբա նարոդով» ամսագրի «Տարվա լավագույն պատմվածքի համար», 1996թ.` «Հայոս-Քարթլոս» հանդեսի մրցանակներին: 2010թ. Վիեննայում Հերբերտ Մաուերի թարգմանությամբ գերմաներենով 2000 օրինակով լույս է տեսել հայ ժամանակակից տաս գրողների գործերից կազմված անթոլոգիան, որտեղ տեղ է գտել նաև գրողի «Ափսոս էր երեխան» պատմվածքը։ Եղել է «Առավոտ» թերթի հիմնադիրը։ 1990-92թթ և 1997-2000թթ եղել է «Հայոց Համազգային Շարժում» կուսակցության վարչության նախագահը, 1990-92թթ` ՀՀ Գերագույն խորհրդի պատգամավոր, 1992-96թթ` ՀՀ ներքին գործերի նախարարը, 1996-98թթ` Երևանի քաղաքապետը, 1996-99թթ` ՀՀ ԱԺ պատգամավոր։ 1999թ. վերընտրվել է որպես պատգամավոր։ 2000թ. ՀՀ խորհրդարանը, նիստերին անհարգելի կերպով չմասնակցելու պատճառաբանությամբ, նրան զրկել է պատգամավորի անձեռնմխելիությունից, ապա՝ պատգամավորական մանդատից։ 2000թ-ից գտնվել է միջազգային հետախուզման մեջ. մեղադրվել է «սարքած-ծրագրված սպանության» մեջ։ Մահացել է արտերկրում, թաղված է ՀՀ Տավուշի մարզի Կոթի գյուղում:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար