Դանիել Վարուժան

Բանաստեղծ

Պողոս Մակինցյան

Գրականագետ, թարգմանիչ, պետական գործիչ

Կարո Ղաֆադարյան

Հնագետ, պատմաբան, բանասեր

Հրաչյա Ռուխկյան

Գեղանկարիչ

Արմեն Վարդանյան

Գեղանկարիչ

Գրիգոր Հախինյան

Կոմպոզիտոր

Պերճ Ժամկոչյան

Երգեհոնահար

Սերգեյ Կարապետյան

Դուդուկահար

Սեյրան Խաթլամաջյան

Գեղանկարիչ, գրաֆիկ

Հրանտ Թադևոսյան

Գեղանկարիչ

Դոնարա Մկրտչյան

Դերասանուհի

Գագիկ Մանուկյան

Գեղանկարիչ

Վահագն Թևանյան

Բեմանկարիչ

Արմեն Գևորգյան

Բալետի արտիստ

Վահագն Զաքարյան

Հաղորդավար, լրագրող

Գուրգեն Ջանիբեկյան

Կինոռեժիսոր, կինոօպերատոր

 

 

 

 

ԳԱՌՆԻԿ ՍՏԵՓԱՆՅԱՆ

Գրականագետ, թատերագետ

14 փետրվար, 1909 - 1 հուլիս, 1989

Գառնիկ Տեր-Ստեփանյան

Ծնվել է Արևմտյան Հայաստանի Դերջան գավառի Մամախաթուն գյուղում: 1915թ. Հայոց Ցեղասպանության օրերին տարագրվել է Դեր-Զոր, հասել Մալաթիա: Պատերազմից հետո եղել է Սեբաստիա քաղաքում, որտեղ ստացել է նախնական կրթությունը: 1923թ. հայ որբերի հետ տեղափոխվել է Հունաստան, ապաստան գտել Էդիպսոսի, Խալքիսի և Օրոպոսի որբանոցներում: 1925թ. հաստատվել է Եգիպտոսում և հինգ տարի որպես գրաշար աշխատել «Արև» օրաթերթի և «Ոսկետառ»-ի տպարաններում: 1930թ. տեղափոխվել է Հայաստան և գտել իր կորցրած ծնողներին: Երևանի Պետհրատի առաջին տպարանում շարունակել է իր գրաշարական աշխատանքը: 1938թ. ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը: 1938-43թթ աշխատել է «Սովետական Հայաստան» օրաթերթում` որպես ոճաբան, բաժնի վարիչ և պատասխանատու քարտուղարի օգնական: 1943-44թթ ծառայել է Խորհրդային բանակում: 1944թ-ից աշխատել է ՀՀ ԳԱ Արվեստի ինստիտուտում, սկզբում որպես բաժնի վարիչ, 1978թ-ից` ավագ գիտաշխատող: Զբաղվել է նաև մանկավարժությամբ: 1937-39թթ հայոց լեզու և գրականություն է դասավանդել Երևանի Ա.Թամանյանի անվան շինարարական տեխնիկումում, 1939-40թթ գրաբար է դասավանդել Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետում: 1945-47թթ եղել է «Սովետական Հայաստան» ամսագրի պատասխանատու քարտուղարը: Համատեղության կարգով աշխատել է ՀՀ ԳԱ «Տեղեկագիր հասարակական գիտությունների» հանդեսի խմբագրությունում` որպես պատասխանատու քարտուղար, ապա խմբագիր: 1954-63թթ եղել է Ե.Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի տնօրենը, 1963-89թթ` ՀՀ ԳԱ Արվեստի ինստիտուտի գիտաշխատող: 1970թ. «Ուրվագիծ արևմտահայ թատրոնի պատմության» թեմայով ատենախոսություն է պաշտպանել և ստացել արվեստագիտության դոկտորի աստիճան: 1943թ-ից եղել է Հայաստանի գրողների միության անդամ: Հրատարակվել են նրա «Պետրոս Ադամյան» (1941թ., ռուսերեն՝ 1956թ.), «Սովետական Միության հերոս Սերգեյ Օհանյան» (1943թ., նաև ռուսերեն), «Գվարդիայի կապիտան Արամ Միրզոյան» (1943թ.), «Մղձավանջային օրեր» (1945թ., 1989թ., 2009թ.), «Մովսես Արազի» (1954թ.), «Արփիար Արփիարյան» (1955թ.), «Արուսյակ Փափազյան» (կյանքը և բեմական գործունեությունը, 1955թ.), «Հակոբ Պարոնյան» (1956թ.), «Սիրանույշ» (1957թ.), «Մկրտիչ Ջանան» (1960թ.), «Ուրվագիծ արևմտահայ թատրոնի պատմության» (հ.1՝ 1962թ., հ.2՝ 1969թ., հ.3՝ 1975թ.), «Հակոբ Պարոնյան (կյանքը և հրապարակախոսությունը)» (1964թ.), «Կենսագրական բառարան» (հայ մշակույթի գործիչներ, 3 հատորով, 1973թ., 1981թ., 1990թ.), «Աճառյանի հետ (հուշեր)» (1976թ.), «Վահրամ Փափազյանի հետ (հուշեր)» (1979թ.), «Ակնարկներ սփյուռքահայ թատրոնի պատմության» (հատոր 1, Ֆրանսահայ թատրոն, 1982թ.), «Թուրքական աղբյուրները՝ թուրք թատրոնի զարգացման գործում հայերի դերի մասին» (1983թ.), «Հոդվածներ և հուշեր» (1985թ.), «Երզնկա» (2005թ.) աշխատությունները: 1967թ. արժանացել է Հայաստանի արվեստի վաստակավոր գործչի կոչման, 1980թ.` ՀՀ Պետական մրցանակի` «Հայ նոր գրականության պատմություն» կոլեկտիվ աշխատության համար: Մահացել է Երևանում:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար