Տիգրան Քելեկյան

Դիվանագետ, հավաքորդ

Գասպար Իփեկյան

Թատերական գործիչ

Սիրան Ալավերդյան

Դերասանուհի

Լեմվել Մարության

Թարգմանիչ, լրագրող

Հրաչյա Քոչար

Արձակագիր

Սուսաննա Մկրտչյան

Գեղանկարչուհի

Շավարշ Վարդանյան

Կինոօպերատոր, կինոռեժիսոր

Կարեն Քոչարյան

Հաղորդավար, ռեժիսոր

Արմեն Բադալյան

Օպերային երգիչ

Արևիկ Գևորգյան

Դերասանուհի, հաղորդավար

 

 

 

 

ՀԱՍՄԻԿ ՍԻՄՈՆՅԱՆ

Բանաստեղծ

Ծնվել է 1987թ. մարտի 7-ին, Երևանում: 2003թ. ավարտել է Երևանի Մ.Գալշոյանի անվան թիվ 148 միջնակարգ դպրոցը: 2003-08թթ սովորել է Երևանի Խ.Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանի բանասիրական ֆակուլտետում, 2008-09թթ` Կովկասի ինստիտուտի լրագրության բաժնում: 2005թ. հրատարակվել է նրա «Լուսնոտ բառեր» բանաստեղծությունների ժողովածուն, որը ձեռագիր վիճակում արժանացել է Սլավիկ Չիլոյանի անվան մրցանակի: 2010թ. հրատարակվել է բանաստեղծությունների երկրորդ ժողովածուն` «Թափթփված սենյակներ»: Տպագրվել է «Գրական թերթ», «Գրեթերթ», «Եղիցի լույս», «Գարուն», «Նարցիս», «Ցոլքեր», «Ինքնագիր», «Հետք» և այլ պարբերականներում: 2003թ. արժանացել է «Սոնա Վան» խրախուսական մրցանակի, 2004թ.՝ Սոնա Վանի հայտարարած «Ժամանակ» մրցանակաբաշխության առաջին մրցանակին, 2005թ.՝ «Փոքրիկ իշխան» մրցանակի, 2006թ.՝ «Ապագան մերն է» փառատոնի բանաստեղծությունների մրցույթի հատուկ մրցանակին, Հակոբ Կարապենցի անվան կրթաթոշակի, ՀՀ նախագահի երիտասարդական մրցանակին, 2007թ.՝ Հրանտ Մաթևոսյանի անվան կրթաթոշակի, 2008թ.՝ Գրեթերթի մրցանակին՝ «Հրապարակախոսություն և ակնարկ», իսկ 2010թ.՝ «Պոեզիա» անվանակարգերում: 2007թ-ից Հայաստանի գրողների միության անդամ է:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար