Նիկողայոս Տիգրանյան

Կոմպոզիտոր, դաշնակահար

Գրիգոր Տաթևյան

Ճարտարապետ, զինվորական

Վան Խաչատուր

Գեղակարիչ, քանդակագործ, ճարտարապետ, բանաստեղծ

Էդուարդ Ավագյան

Բանաստեղծ, արձակագիր, թարգմանիչ

Հրանտ Աչյան

Ճարտարապետ

Վահրամ Բաբայան

Կոմպոզիտոր, դաշնակահար

Սամուել Հալաջ

Գեղանկարիչ

Սամսոն Ստեփանյան

Դերասան, բեմադրիչ

 

 

 

 

ՀՐԱՉՅԱ ՍԱՐՈՒԽԱՆ

Բանաստեղծ, թարգմանիչ

1 հունվար, 1947 - 8 ապրիլ, 2016

Ծնվել է ՀՀ Գուգարքի շրջանի Համզաչիման (այժմ` ՀՀ Լոռու մարզի Մարգահովիտ) գյուղում: Ավարտել է Երևանի Փ.Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանի գեղանկարչության բաժինը, ապա` Վանաձորի մանկավարժական ինստիտուտի լեզվագրական ֆակուլտետը: 1983թ. ավարտել է նաև Մոսկվայի Մ.Գորկու անվան գրականության ինստիտուտի երկամյա բարձրագույն դասընթացները: 1966թ-ից հանդես է եկել գրական կեղծանունով` իր բանաստեղծությունները տպագրելով «Կայծ» և «Ավանգարդ» թերթերում: 1978թ-ից եղել է Հայաստանի գրողների միության անդամ: 1990թ. ընտրվել է ՀԳՄ Վանաձորի բաժանմունքի պատասխանատու քարտուղար, այնուհետև նշանակվել Ստեփան Զորյանի տուն-թանգարանի տնօրեն: Հրատարակվել են նրա «Եզրագրեր» (1977թ.), «Հրաշք օրեր» (1981թ.), «Վկայություններ» (1989թ.), «Այլ ժամանակներ» (1997թ.), «Աստծո առավոտ» (1999թ.), «Ի տրիտուր» (2005թ.) և այլ գրքեր: Նրա բանաստեղծությունները թարգմանվել են անգլերեն, ֆրանսերեն, ռուսերեն, գերմաներեն և բազմաթիվ այլ լեզուներով, իսկ կատարած թարգմանությունները հրատարակվել են առանձին գրքերով և անթոլոգիաներով: 1990թ-ից եղել է ՀԳՄ Լոռու մարզային բաժանմունքի պատասխանատու քարտուղարը: 1989թ. արժանացել է ՀԳՄ Ավետիք Իսահակյանի անվան, 1997թ.` ՀԳՄ ամենամյա մրցանակների, 1998թ.` ՀՀ «Մովսես Խորենացի» մեդալի, 2011թ.՝ Հայաստանի մշակույթի վաստակավոր գործչի կոչման: Մահացել է Վանաձորում:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար