Արմեն Տիգրանյան

Կոմպոզիտոր, դիրիժոր

Արամ Թորոսյան

Ճարտարապետ, գրող

Մկրտիչ Արմեն

Բանաստեղծ, արձակագիր, թարգմանիչ

Փայլակ Մանուկյան

Ճարտարապետ

Արկադի Մաղդասյան

Կրկեսի արտիստ, ակրոբատ

Անահիտ Սեկոյան

Արձակագիր

Հրաչյա Ղափլանյան

Բեմադրիչ, դերասան

Գոհար Գասպարյան

Օպերային երգչուհի

Վարուժան Նալբանդյան

Արձակագիր, դրամատուրգ, թարգմանիչ

Տիգրան Լևոնյան

Օպերային երգիչ, բեմադրիչ

Գեորգի Թովմասյան

Գեղանկարիչ

Անահիտ Արփեն

Արձակագիր

Մարի Սանթրոսյան

Դերասանուհի

Եվա Սուջյան

Երգչուհի, երաժիշտ

Ժորա Սարգսյան

Դաշնակահար

 

 

 

 

ԳՈՒՍԱՆ ԱՇՈՏ

Աշուղ

12 ապրիլ, 1907 - 20 փետրվար, 1989

Աշոտ Դադալյան

Ծնվել է ՀՀ Գորիս քաղաքում: Եղել է գառնարած: Վաղ հասակում զրկվել է մորից: 1921թ. տեղափոխվել է Բաքու` ավագ եղբոր մոտ: Այստեղ հովվական սրինգը փոխարինել է քամանչայով: Սովորել է Բաքվի Բաներիտ դպրոցում: 1928թ. վերադարձել է Զանգեզուր և զբաղվել գուսանությամբ («Աշուղ եմ», «Վառող սեր» և այլն): 1948թ. բնակություն է հաստատել Երևանում: Իր ղեկավարած անսամբլի հետ համերգային ծրագրերով հանդես է եկել Հայաստանում և արտերկրում: Եղել է ժամանակի հայկական գուսանական արվեստի ականավոր ներկայացուցիչներից: 1946թ., 1955թ. և 1958թ. Երևանում լույս են տեսել նրա երգերի ժողովածուները («Գուսանական երգեր», «Գուսանի սերը», «Գուսանի սերը»՝ լրացված և նոտագրված): Նրա երգերին հատուկ է թեմատիկ բազմազանությունը: Հարազատ մնալով հայ ժողովրդական երգարվեստի ձայնելևէջային, ռիթմական, կառուցվածքային ձևերի ավանդական միջոցներին՝ ստեղծել է երգերի նոր, ինքնատիպ երաժշտական լեզու: Իր մեղեդիներում օգտագործել է ասերգի, երգի և պարերգի արտահայտչամիջոցները: Երգերից են՝ «Զանգեզուրի բարի ծնունդ», «Էն սարերը», «Սարվորի երգը», «Սյունյաց սարեր», «Պախրա», «Հուշարձան աղբյուր», «Հով սարեր, մով սարեր», «Սարի սիրուն յար», «Ուր է», «Գուսանն էն է», «Արի բաղերով», «Յար առանց քեզ ինչիս է պետք», «Սերս վանքում Տաթևի» և այլն, որոնք լայն ժողովրդականություև են վայելել: Նրա երգերը կատարվել են բազմաթիվ երգիչների կողմից: 1958թ-ից եղել է ԽՍՀՄ գրողների միության անդամ: 1967թ. արժանացել է Հայաստանի ժողովրդական արտիստի կոչման: Մահացել է Երևանում:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար