Գրիգորի Վերմիշև

Արձակագիր

Գրիգոր Հակոբյան

Գրականագետ, բանաստեղծ

Գրիգոր Պետիկյան

Գեղանկարիչ

Ռոբերտ Կարայան

Արձակագիր, բանաստեղծ, առակագիր

Կարինե Սարգսյան

Հաղորդավար

Արմեն Խոջոյան

Գեղանկարիչ

Արթուր Բաբաջանյան

Բալետի արտիստ

Անուշ Նիկողոսյան

Ջութակահար

Արթուր Գևորգյան

Բալետի արտիստ

 

 

 

 

ՌՈՄԻԿ ՍԱՐԴԱՐՅԱՆ

Բանաստեղծ

24 հունվար, 1945 - 31 օգոստոս, 2014

Ծնվել է ՀՀ Կապան քաղաքում: Ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը: Աշխատել է հանրապետական մամուլում, հեռուստատեսության և ռադիոյի պետական կոմիտեում: 1981թ. Պարույր Սևակի մասին հաղորդումը եթեր հեռարձակելու համար, գաղափարական բնույթի մեղադրանքով հեռացվել է աշխատանքից: 1994թ. վերականգնվել է աշխատանքի: Երբ սկսվել է Արցախյան շարժումը, մասնակցել է Կապանի առաջին ինքնապաշտպանական ջոկատների ստեղծմանը։ Սակայն որոշ ժամանակ անց ավտովթարի է ենթարկվել և երկու տարի գամվել անկողնուն: 1993թ. ծառայության է անցել «Հայ զինվոր» թերթում։ Նրա բանաստեղծությունները, թարգմանությունները և հոդվածները պարբերաբար լույս են տեսել գրական մամուլում: 1991թ-ից եղել է Հայաստանի գրողների միության անդամ: Անդամակցել է նաև Հայաստանի ժուռնալիստների միությանը:Հրատարակվել են նրա «Վայրկյանների երգը» (1975թ.), «Հոգու երկիրը» (1980թ.), «Կյանք հավելյաց» (1999թ.), «Ջրհոսի ժամանակը» (2004թ.), «Լիալուսնի տրիոլետները» (2004թ.), «Ճակատագիր և վճիռներ» (2004թ.) և այլ գրքեր: 2000թ. արժանացել է ՀԳՄ Պարույր Սևակի անվան մրցանակի: Մահացել է Երևանում:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար