
Ավետիք Եվդոկացի
Տաղերգու, եկեղեցական գործիչ

Պըլը Պուղի
Զվարճաբան, առակախոս

Ռուբեն Սիմոնով
Բեմադրիչ, դերասան

Գևորգ Ասլանյան
Դերասան

Ցոլակ Վարդազարյան
Դիրիժոր, շեփորահար

Հովհաննես Կարապետյան
Բեմադրիչ

Սերգեյ Շահումյան
Պատմաբան

Գևորգ Ջահուկյան
Լեզվաբան, բանասեր, հայագետ

Սերգեյ Դարոնյան
Գրականագետ

Սոս Սիմավորյան
Արձակագիր, լրագրող

Վահե Քաչա
Արձակագիր

Վլադիմիր Գրիգորյան
Լեզվաբան, բանասեր

Խորեն Աբրահամյան
Դերասան

Ժորժ Կառվարենց
Կոմպոզիտոր

Բարսեղ Թուղլաճյան
Բանասեր, բառարանագիր

Ռուդոլֆ Խառատյան
Բալետի արտիստ, պարուսույց

Վաչագ Տեր-Սարգսյան
Գեղանկարիչ
ՎԱՉԱԳԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ

Ծնվել է 1951թ. մայիսի 25-ին, ՀՀ Նորաշեն գյուղում (այժմ` ՀՀ Գեղարքունիքի մարզում)։ 1974թ. ավարտել է Երևանի պետական համալսարանի կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետը, 1978թ.` նույն համալսարանի ՀՄՖ-ի ժուռնալիստիկայի բաժինը։ 1978-80թթ սովորել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ՀՄՖ-ի գրաբարի բաժնում։ 1979-95թթ աշխատել է «Լույս» հրատարակչությունում` որպես խմբագիր, 1985թ-ից` գլխավոր խմբագրի տեղակալ։ 1979-81թթ ծառայել է խորհրդային բանակում` որպես ավագ լեյտենանտ։ 1989-94թթ աշխատել է Հանրապետական ուսումնամեթոդական կենտրոնում` որպես «Ուսում» հրատարակչության պետ։ Զուգահեռ աշխատել է Լեզվի պետական տեսչությունում։ 1994թ-ից ԼՊՏ «Լեզվագետ» ՊՓԲԸ-ի տնօրենն է։ 1994-99թթ եղել է ՀՀ կառավարությանն առընթեր լեզվի պետական տեսչության Հայերենի բարձրագույն խորհրդի անդամ։ 1994թ. հիմնադրել և հրատարակել է հայերենին, հայ պատմությանն ու մշակույթին նվիրված «9-րդ հրաշալիք» շաբաթաթերթը։ Ուսանողական տարիներից հանրապետական մամուլում հրատարակել է բանաստեղծություններ, հոդվածներ, երգիծական ժանրի ստեղծագործություններ։ Խմբագրել է գրքեր, թարգմանել մեկ տասնյակից ավելի գիտական, գիտագեղարվեստական գրքեր։ Հեղինակել է հայերենին նվիրված բազմաթիվ գրքեր, ձեռնարկներ, դասագրքեր։ 1998թ-ից նրա հեղինակած «Այբբենարանը» գործածվում է հանրապետության դպրոցներում։ 2005թ. լույս է տեսել նրա «Հայերենի դասագիրքը»` դարձյալ առաջին դասարանի համար, այնուհետև հրատարակվել է նրա «Մայրենի-1», «Մայրենի-2», «Մայրենի-3», «Մայրենի-4» դասագրքերը (վերջին երեքը` համահեղինակությամբ), որոնք գործածվում են հանրակրթական դպրոցում։ Նաև համահեղինակ է հանրակրթական դպրոցում օգտագործվող «Մաթեմատիկա-1», «Մաթեմատիկա-2», «Մաթեմատիկա-4» դասագրքերի։ Նրա «Հայ-ռուսերեն դարձվածաբանական պատկերագիր բառարանը», «Խաղագրքեր» մատենաշարը հայոց լեզվի նրբությունների ներկայացումներ են։ Հեղինակել է «Անցողիկ հավերժություն», «Այս տխրությունը ես չեմ հորինել», «Օրը` ինչպես որ տեսա» ժողովածուները: Թարգմանել է Ռոբերտ Ալենի «Ինչպես փրկել երկիրը», Վիկտոր Բորուլյայի «Միջուկային գրոհ», Վ.Սիբրուկի «Ռոբերտ Վուդ» գիտագեղարվեստական գրքերը։ 2011թ. լույս է տեսել «Ներկայություն։ Վաչագան Ա.Սարգսյան։ Կենսամատենագիտություն 60» գիրքը, որն ամփոփում է նրա գործունեության ողջ կենսամատենագիտությունը, գրքերի և այլ հրատարակությունների ամփոփագրեր և գրախոսություններ նրա ստեղծագործությունների մասին։ Հանդես է եկել ՎԱՍ գրական կեղծանունով: 1996թ-ից հիմնադրել և Հայաստանի հանրային հեռուստատեսությամբ վարել է «9-րդ հրաշալիք» հեղինակային հեռուստախաղը։ 2001թ-ից Հայաստանի հանրային ռադիոյի «Ստերեո ստուդիա» ռադիոկայանով, 2002թ-ից «Արմենակոբ» հեռուստաընկերության ուղիղ եթերով վարել է «Զարմանահրաշ հայերեն» հաղորդաշարը։ 2007թ-ից Հայաստանի գրողների միության անդամ է։ 2006թ. արժանացել է ՀՀ վարչապետի շնորհակալագրին և ՀՀ ԿԳՆ Լեզվի պետական տեսչության պատվոգրին, 2014թ.՝ ՀՀ կրթության և գիտության նախարարության ոսկե հուշամեդալի: