
Գուսան Ջամալի
Աշուղ

Հովհաննես Դավթյան
Թարգմանիչ, լրագրող

Աշխեն Թումանյան
Թարգմանիչ

Հարո Ստեփանյան
Կոմպոզիտոր

Թաթուլ Դիլաքյան
Դերասան

Հրանտ Գրիգորյան
Կոմպոզիտոր

Մարտին Ավետիսյան
Բեմադրիչ

Գրիգոր Աղասյան
Գեղանկարիչ

Վերա Հակոբյան
Հաղորդավար, ասմունքող

Շիրվան Մկրտչյան
Գեղանկարիչ

Դերենիկ Վարդումյան
Թմբկահար, դերասան

Հայկ Մարգարյան
Դերասան
ԶԱՎԵՆ ՍԱՐԳՍՅԱՆ

2 հունիս, 1947 - 24 նոյեմբեր, 2020
Ծնվել է Երևանում: 1972թ. ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտը: 1969-72թթ աշխատել է Երևանի մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտում` որպես ավագ տեխնիկ, մինչև 1974թ.` Աբովյանի «Սիրիուս» գործարանում` որպես ավագ ինժեներ: 1974-86թթ եղել է ՀԽՍՀ նախարարների խորհրդի գործերի կառավարչության արտաքին կապերի բաժնի ավագ ռեֆերենտը, 1986-92թթ` Հայաստանի ժողովրդական արվեստի պետական թանգարանի տնօրենը: Վաղ հասակից զբաղվել է լուսանկարչությամբ, եղել է կինոռեժիսոր Սերգեյ Փարաջանովի անձնական լուսանկարիչը: Անհատական ցուցահանդեսներ է ունեցել Հայաստանում, Գերմանիայում, Վրաստանում, Չինաստանում, ԱՄՆ-ում, Ֆրանսիայում, Ռուսաստանում և այլուր: 1984թ-ից եղել է Հայաստանի ժուռնալիստների միության անդամ, 1992թ-ից` Սերգեյ Փարաջանովի տուն-թանգարանի տնօրենը: 2011թ. պարգևատրվել է ՀՀ վարչապետի հուշամեդալով: Մահացել է Երևանում: