Հակոբ Մարթայան

Լեզվաբան, թուրքագետ

Գուրգեն Ալեմշահ

Կոմպոզիտոր, դիրիժոր

Շանթ Հերթևցյան

Գեղանկարիչ

Շառլ Ազնավուր

Երգիչ, երգահան, դերասան

Նորայր Ժամհարյան

Կոմպոզիտոր, բլուլահար, դուդուկահար

Աննա Ջանբազյան

Բալետի արտիստ, պարուսույց

Անահիտ Ներսիսյան

Օպերային երգչուհի

 

 

 

 

ԱՐԵՎԻԿ ԳԵՎՈՐԳՅԱՆ

Դերասանուհի, հաղորդավար

Ծնվել է 1991թ. հունվարի 19-ին, Երևանում: Ավարտել է Երևանի Բելինսկու անվան թիվ 38 միջնակարգ դպրոցը: 2007թ-ից սովորել է Երևանի Մ.Մաշտոցի անվան համալսարանում: 2012թ. ընդունվել է Երևանի Խ.Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի հեռուստառեժիսուրայի բաժին: 2004թ-ից աշխատել է «Ատեքս» նորաձևության կենտրոնում: Վեց տարի աշխատել է որպես մոդել, մասնակցել է մի շարք գեղեցկության մրցույթների և արժանացել տիտղոսների` «Միսս արքայադուստր-2010», «Միսս տաղանդ-2010» (Պրահա), «Միսս տաղանդ-2011»: Նկարահանվել է Հայաստանի հանրային հեռուստաընկերության «Աննա» (2010թ.), «Քաղցր կյանք» (2011թ.), «Կյանքի կարուսել» (2012թ.) և «Գեներալի աղջիկը» (2012թ.) հեռուստասերիալներում: 2013թ-ից Հայաստանի հանրային հեռուստաընկերությամբ վարել է «Թոփ 10» երաժշտական հաղորդումը: Նույն թվականին ընդունվել է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի դերասանական ֆակուլտետ: Մարմնավորել է նաև «Մեր գյուղը» ֆիլմաշարի գլխավոր հերուսուհու կերպարը:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար