
Նադեժդա Գևորգյան
Դերասանուհի

Գուրգեն Ադամյան
Թավջութակահար, կոմպոզիտոր

Սիմոն Կրկյաշարյան
Պամաբան, թարգմանիչ

Իշխան Ղարիբյան
Դերասան

Թելման Զուրաբյան
Արվեստաբան, լրագրող

Էդուարդ Մաթևոսյան
Կինոռեժիսոր

Արսեն Գրիգորյան - Մրրո
Երգիչ

Սամվել Գրիգորյան
Երգիչ, հաղորդավար

Ալեքսանդր Միրզոյան
Թավջութակահար

Լիլիթ Հովհաննիսյան
Երգչուհի
ՌՈՒԲԵՆ ՍԱՆՈՅԱՆ

27 հունվար, 1933 - 13 մայիս, 2015
Ծնվել է Լենինականում (այժմ` Գյումրի): Ավարտել է Լենինգրադի (այժմ՝ Սանկտ Պետերբուրգ) պետական համալսարանի փիլիսոփայության ֆակուլտետը: Աշխատել է ՀՀ ԳԱ Մ.Աբեղյանի անվան գրականության ինստիտուտում, ԳԱ փիլիսոփայության և իրավունքի բաժանմունքում: 1970թ-ից եղել է Հայաստանի գրողների միության անդամ: 1970-81թթ Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտում դասավանդել է արևմտաեվրոպական դրամատուրգիայի և թատրոնի պատմություն: 1981-93թթ վարել է ՀԹԳՄ դրամատուրգիայի բաժինը: Հանրապետական և ռուսական մամուլում տպագրվել են նրա գիտական-քննադատական հոդվածները, ակնարկները, վավերական սցենարները, հումորեսկները: Նրա պիեսները տպագրվել են գրական հանդեսներում («Նորք», «Литературная Армения») նաև բամադրվել են հանրապետության թատրոններում, ռադիոթատրոնում և հեռուստատեսությամբ: Հրատարակվել են գրողի «Հայրիկները, մայրիկները, բալիկները» (1965թ.), «Բարդիները լուռ» (1986թ.), «Ընթրիք նեղ շրջանակում» (1985թ.), «Մեծ բիթլիսցու առեղծվածը» (1998թ., 2004թ.), «Դրամատուրգ, ռեժիսոր, քննադատ» (1987թ.) գրքերը, այլ դրամաներ ու հրապարակումներ: 1964թ. արժանացել է ՀԳՄ, 1968թ.՝ Հայաստանի մշակույթի նախարարության, 2005թ.՝ ՀԳՄ Լևոն Շանթի անվան մրցանակների: Մահացել է Երևանում: