Սրապիոն Թղլյան

Դրամատուրգ

Սուրեն Վահունի

Բանաստեղծ, թարգմանիչ

Բենիկ Սեյրանյան

Արձակագիր, դրամատուրգ, թարգմանիչ

Վահան Արամունի

Բանաստեղծ, արձակագիր

Էդդա Աբրահամյան

Քանդակագործ

Մարիաննա Հարությունյան

Դաշնակահար, օպերային երգչուհի

Աննա Նշանյան

Օպերային երգչուհի

Կարլոս Եղիազարյան

Արձակագիր, երգիծաբան

Թորոս Ռասթկելենյան

Քանդակագործ

Սերգեյ Աթաբեկյան

Գրականագետ

Դավիթ Մուրադյան

Արձակագիր, կինոգետ

Աիդա Բաբաջանյան

Դերասանուհի

Գերման Ավագյան

Լուսանկարիչ, ֆոտոլրագրող

Հովհաննես Գալստյան

Կինոռեժիսոր, պրոդյուսեր

Գիսանե Պալյան

Երաժիշտ, երաժշտագետ

 

 

 

 

ԱՇՈՏ ՍԱՀՐԱՏՅԱՆ

Բանաստեղծ, թարգմանիչ

2 հուլիս, 1936 - 20 նոյեմբեր, 2015

Ծնվել է Մոսկվայում: Ավարտել է Երևանի Վ.Չկալովի անվան թիվ 30 ռուսական միջնակարգ դպրոցը, 1958թ.՝ Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետի ռուսաց լեզվի և գրականության բաժինը։ 1958-62թթ սովորել է Մոսկվայի Մ.Գորկու անվան գրականության ինստիտուտում, 1969-72թթ` ինստիտուտի ասպիրանտուրայում։ 1963-69թթ աշխատել է արտասահմանյան երկրների հետ բարեկամության և մշակութային կապի հայկական ընկերությունում։ 1976թ-ից ղեկավարել է Մոսկվայի Լիխաչովի անվան ավտոգործարանի «Համաստեղություն» գրական խմբակը։ Նրա թարգմանությամբ (հայերենից) ռուսերեն լույս են տեսել Վարդգես Պետրոսյանի «Մայրիկ, ես արդեն մեծ եմ» (1964թ.), Գևորգ Արշակյանի «Սև և սպիտակ կարապներ» (1968թ.), Եղիշե Չարենցի «Ես իմ անուշ Հայաստանի» (1967թ.), Վահան Թոթովենցի «Կյանքը հին հռովմեական ճանապարհի վրա» (1970թ.), Կոստան Զարյանի «Նավը լեռան վրա» (1969թ. և 1974թ.), Մկրտիչ Սարգսյանի «Ճակատագրով դատապարտվածները» (1980թ.), Հովհաննես Մելքոնյանի «Հարցաքննություն» (1982թ.) և այլ գրքեր։ 1979թ. նկարչական գործերի անհատական ցուցահանդես է ունեցել Մոսկվայի Լիխաչովի անվան ավտոգործարանի մշակույթի պալատում։ Գրել է նաև հեքիաթներ: 1988թ. նրա ջանքերով Մոսկվայում բացվել է հայկական ազգային կիրակնօրյա դպրոց: 1970թ-ից եղել է ՀՀ ԳԱԱ անդամ: Անդամակցել է նաև Մանկավարժական և սոցիալական գիտությունների ակադեմիային, ՌԴ թարգմանիչների, թատերական գործիչների, նկարիչների, ժուռնալիստների միություններին, Գրողների միջազգային ընկերակցությանը: Արժանացել է ՌԴ Վ.Բրյուսովի, Մ.Լերմոնտովի, Մ.Շոլոխովի անվան, ՌԴ «Կրթական ոլորտում վաստակի համար», ՀԳՄ «Գրական վաստակի համար», «Մոսկվայի 850-ամյակի», Հրանտ Դինքի հիշատակի մեդալների, «ԽՍՀՄ գրողների միության 70-ամյակ» հոբելյանական մեդալի, ՌԴ Ա.Պուշկինի անվան ոսկե մեդալի: Մահացել է Մոսկվայում:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար