
Գուսան Ջամալի
Աշուղ

Հովհաննես Դավթյան
Թարգմանիչ, լրագրող

Աշխեն Թումանյան
Թարգմանիչ

Հարո Ստեփանյան
Կոմպոզիտոր

Թաթուլ Դիլաքյան
Դերասան

Հրանտ Գրիգորյան
Կոմպոզիտոր

Մարտին Ավետիսյան
Բեմադրիչ

Գրիգոր Աղասյան
Գեղանկարիչ

Վերա Հակոբյան
Հաղորդավար, ասմունքող

Շիրվան Մկրտչյան
Գեղանկարիչ

Դերենիկ Վարդումյան
Թմբկահար, դերասան

Հայկ Մարգարյան
Դերասան
ԱՆԱՀԻՏ ՍԱՀԻՆՅԱՆ

20 հունիս, 1917 - 7 հունվար, 2010
Ծնվել է Հայաստանի Վարդաբլուր գյուղում (այժմ` ՀՀ Լոռու մարզում): Եղել է ճարտարապետ Ալեքսանդր Սահինյանի քույրը: 1936թ. ավարտել է Երևանի շինարարական տեխնիկումը, 1941թ.` Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը: 1942-58թթ աշխատել է Հայպետհրատում` որպես մանկապատանեկան գրականության բաժնի վարիչ: 1969-87թթ եղել է «Պիոներ» ամսագրի խմբագիրը: Հայերեն է թարգմանել բազմաթիվ մանկական ստեղծագործություններ: Հեղինակել է «Խաչուղիներ» (1946թ.), «Ծարավ» (1954թ.), «Թախիծ» (1974-81թթ) վեպերը, «Վայելք» (1942թ.), «Նունուֆար» (1994թ.), «Սեփական հետքերով» (2000թ.) պատմվածքները, ինչպես նաև պատմվածքների ու պիեսների «Զիգզագ» (1976թ.) գիրքը: Երկար տարիներ համագործակցել է տարբեր թերթերի հետ և իր հրապարակախոսական հոդվածներով անդրադարձել է շրջապատող իրականության ցավոտ խնդիրներին: Նրա ստեղծագործությունները թարգմանվել են ռուսերեն: Պարգևատրվել է «Պատվո նշան» շքանշանով, 1981թ. արժանացել է ՀՀ Պետական մրցանակի: Մահացել է Երևանում: