ՀԱԿՈԲ ՍԱԼԱԽՅԱՆ

Գրականագետ

1 սեպտեմբեր, 1922 - 1 սեպտեմբեր, 1969

Ծնվել է Ուկրաինայի Խարկով քաղաքում։ Ավարտել է Խարկովի հայկական միջնակարգ դպրոցը, 1944թ.` Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետի ռուսաց լեզվի և գրականության բաժինը։ 1944-47թթ սովորել է Լենինգրադի համալսարանի ասպիրանտուրայում։ 1947թ. «Լև Տոլստոյի վաղ շրջանի գեղագիտական հայացքները» թեմայով դիսերտացիա է պաշտպանել և ստացել բանասիրական գիտությունների թեկնածուի աստիճան։ 1948թ-ից եղել է Հայաստանի գրողների միության անդամ: 1944-58թթ դասախոսել է Երևանի պետական համալսարանում և Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում։ 1954-58թթ եղել է Հայաստանի գրողների միության վարչության երկրորդ քարտուղարը, զուգահեռ՝ «Հայֆիլմ» կինոստուդիայի սցենարական բաժնի վարիչը, «Լիտերատուրնայա գազետա» թերթի Հայաստանի սեփական թղթակիցը։ 1959թ. տեղափոխվել է Մոսկվա և մինչև 1969թ. աշխատել որպես «Դրուժբա նարոդով» ամսագրի գլխավոր խմբագրի առաջին տեղակալ։ Ռուս գրականության պատմություն է դասավանդել ՍՄԿԿ Կենտկոմին կից հասարակական գիտությունների ակադեմիայում։ Հրատարակվել են նրա «Ն.Վ.Գոգոլ» (քննադատական-կենսագրական ակնարկ, 1952թ.), «Եղիշե Չարենց» (1957թ.), «Զինված մարգարեն» (Տ.Գ.Շևչենկոյի կյանքն ու գրական գործունեությունը, 1964թ.), «Ժամանակիդ շունչը դարձիր» (1967թ.), «Դասականներ և ժամանակակիցներ» (1971թ.) գրքերը: Առաջաբաններ է գրել Հակոբ Պարոնյանի, Գրիգոր Զոհրապի, Հակոբ Հակոբյանի ռուսական հրատարակությունների համար։ Մահացել է Մոսկվայում։

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար