Գրիգոր Վանցյան

Լեզվաբան, գրաքննադատ

Թորգոմ Գուշակյան

Բանասեր, թարգմանիչ, եկեղեցական գործիչ

Սուրեն Բադալյան

Ճարտարապետ, ճարտարագետ

Ալբերտ Մուշեղյան

Գրականագետ, թարգմանիչ

Յան Իսահակյան

Ճարտարապետ

Հենրի Գարուկյան

Գեղանկարիչ

Վահան Անդրեասյան

Բանաստեղծ, երգահան, եկեղեցական գործիչ

Արմեն Ադիլխանյան

Կինոռեժիսոր, պրոդյուսեր

Ավագ Ավագյան

Կինոռեժիսոր

 

 

 

 

ԱՐՖՈ ՊԵՏՐՈՍՅԱՆ

Գրականագետ

15 փետրվար, 1909 - 23 սեպտեմբեր, 1985

Արփենիկ Պետրոսյան

Ծնվել է Շուշիում: 1922-27թթ բնակվել է Բաքվում, որտեղ ստացել է տարրական կրթություն։ 1927թ. մեկնել է Արցախ, վարել կոմերիտական պաշտոններ, ապա աշխատել է մարզային թերթի խմբագրությունում` որպես պատասխանատու քարտուղար։ Դեռևս Բաքվում ապրելու տարիներին պատմվածք է տպագրել «Վիշկա» հանդեսում։ 1928-31թթ Ստեփանակերտի «Կայծ», «Խորհրդային Ղարարաղ», Թիֆլիսի «Նա լիտերատուրնոմ պոստու», Բաքվի «Կոմունիստ» պարբերականներում տպագրել է գեղարվեստական արձակ երկեր, հոդվածներ։ 1931-36թթ սովորել է Մոսկվայի ժուռնալիստների կոմունիստական ինստիտուտում, ապա` Կարմիր պրոֆեսուրայում: 1938-45թթ աշխատել է ԽՄԿԿ Կենտկոմի ապարատում։ 1946թ. նշանակվել է ԽՍՀՄ Նախարարների խորհրդին առընթեր արվեստի գործերի պետի տեղակալ։ 1951թ. պաշապանել է ատենախոսություն, ստացել բանասիրական գիտությունների թեկնածուի աստիճան։ 1952թ-ից եղել է ԽՍՀՄ գրողների միության անդամ: 1951-70թթ աշխատել է Մոսկվայի Մ.Գորկու անվան համաշխարհային գրականության ինստիտուտում, որտեղ 1955թ-ից եղել է տնօրենի տեղակալը, գլխավորել ԽՍՀՄ Ժողովուրդների ազգային գրականության մատենաշարի հրատարակությունը, խորհրդային գրականության պատմության վեցհատորյակի հրատարակությունը։ 1970թ-ից եղել է «ԽՍՀՄ ժողովուրդների էպոսները» ակադեմիական մատենաշարի գլխավոր խմբագիրը: Ռուսերեն լույս են տեսել նրա «Գրականության կուսակցականությունը» (1952թ.), «Ժողովրդական պատմությունը և նրա էպոսը» (նվիրված «Սասնա ծռերին», 1982թ.) և այլ գրքեր։ Պարգևատրվել է Հոկտեմբերյան հեղափոխության շքանշանով: Մահացել է Մոսկվայում։

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար