Սրապիոն Թղլյան

Դրամատուրգ

Սուրեն Վահունի

Բանաստեղծ, թարգմանիչ

Բենիկ Սեյրանյան

Արձակագիր, դրամատուրգ, թարգմանիչ

Վահան Արամունի

Բանաստեղծ, արձակագիր

Էդդա Աբրահամյան

Քանդակագործ

Մարիաննա Հարությունյան

Դաշնակահար, օպերային երգչուհի

Աննա Նշանյան

Օպերային երգչուհի

Կարլոս Եղիազարյան

Արձակագիր, երգիծաբան

Թորոս Ռասթկելենյան

Քանդակագործ

Սերգեյ Աթաբեկյան

Գրականագետ

Դավիթ Մուրադյան

Արձակագիր, կինոգետ

Աիդա Բաբաջանյան

Դերասանուհի

Գերման Ավագյան

Լուսանկարիչ, ֆոտոլրագրող

Հովհաննես Գալստյան

Կինոռեժիսոր, պրոդյուսեր

Գիսանե Պալյան

Երաժիշտ, երաժշտագետ

 

 

 

 

ԱՆՆԱ ՊԵՏՐՈՍՅԱՆ

Դրամատուրգ, արձակագիր, դերասանուհի, բեմադրիչ

10 մարտ, 1935 - 28 հուլիս, 2017

Անելկա Պետրոսյան

Ծնվել է Լենինականում (այժմ` Գյումրի): Եղել է դերասան Լևոն Թուխիկյանի կինը: 1957թ. ավարտել է Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտը: 1966-85թթ եղել է Երևանի Հ.Ղափլանյանի անվան պետական դրամատիկական թատրոնի դերասանուհի: Խաղացած դերերից են՝ Ժ.Անույի «Մեդեա» (Մեդեա), Վ.Շեքսպիրի «Ռիչարդ Երրորդ» (Թագուհի), Ա.Պետրոսյանի «Ամազոնուհիներ» (Ռոդոպիս) և այլն: Եղել է Հայաստանի թատերական գործիչների միության, 1975թ-ից՝ Հայաստանի գրողների միության անդամ: 1978թ. Երևանի դրամատիկական թատրոնը բեմադրել է նրա «Ամազոններ» ողբերգությունը: Հրատարակվել են նրա «Որպես հացն հանապազօրյա» (1971թ.), «Կումարի Մեծ Տիկնոջ պատմությունները» (1990թ.) վեպերը, «Եկա, որ մնամ» (1986թ.) պիեսների ժողովածուն։ Գրողի հեղինակած դրամատիկական պիեսներից բեմադրվել են թատրոններում, հեռուստատեսությամբ, ռադիոյով: Հայկական հեռուստատեսությամբ բեմադրվել են նրա «Խոր ջրհորներ», «Հանիր, խնդրում եմ, դիմակս», «Սիզիփոսի քարը» ժամանակակից և «Աբգար դպիր Թոխատեցի», «Եկա, որ մնամ», «Երկար վերադարձ» (Արշիլ Գորկու մասին) պատմական թատերգությունները: 1985թ. Լենինականում հիմնադրել է իր գեղագիտական խնդիրներով նախօրինակը չունեցող Առասպելի դպրաթատրոնը, որտեղ մինչև 1992թ. եղել է գեղարվեստական ղեկավարը, բեմադրիչն ու տնօրենը: Թատրոնին կից դպրոցում թատերական արվեստին առնչվող դերասանի վարպետություն, խոսքի արվեստ առարկաներից բացի դասավանդել է «Հայ ժողովրդի պատմություն», «Համեմատական առասպելաբանություն», «Հայոց լեզու և բանաստեղծություն», «Հին ու նոր հայ և արտասահմանյան մշակույթ» առարկաները: Բեմադրել է նաև իր հեղինակած «Մենուա», «Ինչպես Շարան եկավ Շիրակ» (1986թ.), «Տիրամոր ճիչը» (1989թ.), «Զվարթնոց» (1990թ., բացօթյա՝ Զվարթնոցի տարածքում), «Բանտախուց 7160» (1999թ.), «Արտոնված եղեռն» (2005թ.) թատերգությունները: Հրատարակված երկերից են նաև՝ «Եղեռապատում» (փաստագրություն, 2002թ.), «Սերն աշխարհեն խռովել, կերթա» (վեպ, 2004թ.), «Մոզ քաղաքի կործանումը» (վեպ, 2004թ.), «Բոլոր Ժամանակների Հայաստանը» (վկայագիրք Ա-Է հատորներ, 2008-11թթ), «Զրույցներ հայոց բնավորության մասին» (2012թ.): 2010թ. արժանացել է ՀԳՄ «Գրական վաստակի համար» մեդալի։ Մահացել է Երևանում:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար