- ԹԱՏԵՐԱՐՎԵՍՏ - ԿԻՆՈԱՐՎԵՍՏ
- ԵՐԳԱՐՎԵՍՏ - ԵՐԱԺՇՏՈՒԹՅՈՒՆ
- ԳԵՂԱՐՎԵՍՏ - ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
- ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
- ՊԱՐԱՐՎԵՍՏ
- ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅՈՒՆ
- ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ
- ՍՏԱԼԻՆՅԱՆ ԲՌՆԱՃՆՇՈՒՄ
- ԿՈՄԻՏԱՍԻ ԱՆՎ. ՊԱՆԹԵՈՆ
- ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ԿՈՉՈՒՄՈՎ
- ԱՐՎ. ՎԱՍՏ. ԳՈՐԾԻՉՆԵՐ
- ՄՇԱԿ. ՎԱՍՏ. ԳՈՐԾԻՉՆԵՐ
- ՎԱՍՏԱԿԱՎՈՐ ԿՈՉՈՒՄՈՎ

Հարություն Արարատյան
Գրող

Դանիել Վարուժան
Բանաստեղծ

Պողոս Մակինցյան
Գրականագետ, թարգմանիչ, պետական գործիչ

Կարո Ղաֆադարյան
Հնագետ, պատմաբան, բանասեր

Հրաչյա Ռուխկյան
Գեղանկարիչ

Արմեն Վարդանյան
Գեղանկարիչ

Գրիգոր Հախինյան
Կոմպոզիտոր

Պերճ Ժամկոչյան
Երգեհոնահար

Սերգեյ Կարապետյան
Դուդուկահար

Սեյրան Խաթլամաջյան
Գեղանկարիչ, գրաֆիկ

Հրանտ Թադևոսյան
Գեղանկարիչ

Դոնարա Մկրտչյան
Դերասանուհի

Ֆերդինանտ Մանուկյան
Գեղանկարիչ

Գագիկ Մանուկյան
Գեղանկարիչ

Վահագն Թևանյան
Բեմանկարիչ

Արմեն Գևորգյան
Բալետի արտիստ

Վահագն Զաքարյան
Հաղորդավար, լրագրող

Գուրգեն Ջանիբեկյան
Կինոռեժիսոր, կինոօպերատոր
ԱՆԱՀԻՏ ՊԱՐՍԱՄՅԱՆ

8 օգոստոս, 1947 - 11 մարտ, 2017
Ծնվել է Երևանում: Ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը, ապա` Մոսկվայի Մ.Գորկու անվան գրականության ինստիտուտի գրական բարձրագույն դասընթացները: Աշխատել է «Հայրենիքի ձայն» շաբաթաթերթում, ապա` ՀԳՄ «Գրական թերթ» պարբերականում: 1975թ-ից եղել է Հայաստանի գրողների միության անդամ: 1993-2004թթ դասավանդել է Երևանի Խ.Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանում: Զբաղվել է թարգմանչությամբ: Նրա գրչին են պատկանում ռուս բանաստեղծ Մարիա Ցվետաևայի առաջին հայերեն ժողովածուի մեծ մասը (1983թ.) և հնդկական էպոսի «Մահաբհարատա»-ի չափածո հատվածների թարգմանությունը (2001թ.): Աշխատել է ՀԳՄ հրատարակչությունում` որպես ավագ խմբագիր: Նրա բանաստեղծությունները պարբերաբար տպագրվել են գրական մամուլում: Լույս են տեսել «Փյունիկ» (1973թ.), «Արքայադուստրը» (1975թ.), «Խոստովանանք» (1977թ.), «Երկնագույն ափսեն» (1980թ.), «Օրվա հեքիաթները» (1982թ.), «Ինչ են խոսում կեռասները» (1985թ.), «Աստղականչ» (1987թ.), «Թագուհի վարդը» (1989թ.), «Ժամ հարության» (2004թ.), «Աշոտ Երկաթի խաչը» (վիպակ, 2013թ.), «Կրակ և մոխիր» (բանաստեղծություններ, 2014թ.) և այլ գրքեր: 2001թ. լավագույն բանաստեղծության համար արժանացել է Հայաստանում քրիստոնեությունը որպես պետական կրոն ընդունման 1700-ամյակի առթիվ «Հայոց գիր և դպրություն» մրցանակաբաշխության մրցանակին: 2004թ. արժանացել է ՀԳՄ Ավետիք Իսահակյանի անվան մրցանակի, 2007թ.` ՀԳՄ «Գրական վաստակի համար» մեդալի: Մահացել է Երևանում: