ՓՈԼ ԿԱՐՄԻՐՅԱՆ

Պարող, պարուսույց

Ծնվել է 1991թ. օգոստոսի 13-ին, ԱՄՆ-ի Լոս Անջելես քաղաքում: 9 տարեկան հասակից հաճախել է Սերժ Փոթոյանի հայկական պարի դպրոց, ապա` Վ.Խանամիրյանի անվան պարի անսամբլ, որտեղ սովորել է հայկական ժողովրդական պարեր: 17 տարեկան հասակից դպրոցական ընկերուհու` Մարիամ Նարինյանի հետ սկսել է պարել լատինո-ամերիկյան ոճի պարեր և սկսել է հաճախել Գրիգորի Սեդրակյանի «M Dance» պարային ստուդիա: Մասնակցել է մի շարք պարային մրցույթների և բազմաթիվ անգամ արժանացել մրցանակների, պատվոգրերի: 2011թ. առաջին անգամ այցելել է Հայաստան, որտեղ մասնակցել է «Պարիր, թե կարող ես» հեռուստանախագծին ու դարձել հաղթող: Վերադառնալով ԱՄՆ` շարունակել է սովորել և դասավանդել «M Dance» պարային ստուդիայում, որտեղ ուսումնասիրել է պարային տարբեր ոճեր` բալետ, ջազային, հիպ-հոպ և այլն: Սամվել Թադևոսյանի ակրոբատիկայի դպրոցում հաճախել է նաև մարմնամարզության: Իր նոր պարային զույգի` Զո Ֆրանցեսի հետ մասնակցել է մի շարք լատինո-ամերիկյան պարային մրցույթների: Պարելու հետ զուգահեռ, սովորել է նաև Նորթրիջի Քալիֆորնիայի պետական համալսարանի հոգեբանության ֆակուլտետում: 2013թ. մասնակցել է ամերիկյան «So You Think You Can Dance» հեռուստանախագծին և ճանաչվել է լավագույն երեք արական սեռի պարողներից մեկը: Նախագծի շրջանակներում հյուրախաղերով եղել է ԱՄՆ-ի և Կանադայի 44 քաղաքներում:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար