Ստեփանոս Թոխաթցի

Բանաստեղծ, գրիչ

Վարդան Մեշտուճյան

Արձակագիր, պատմաբան, թարգմանիչ

Սիամանթո

Բանաստեղծ

Վեներա Հակոբյան

Դերասանուհի

Վահագն Դավթյան

Բանաստեղծ, թարգմանիչ

Զարեհ Մելքոնյան

Բանաստեղծ, դրամատուրգ

Աբել Սիմոնյան

Պատմաբան

Արթուր Այդինյան

Օպերային երգիչ

Մայք Քոնորս

Դերասան

Գեորգի Գարանյան

Սաքսոֆոնահար, կոմպոզիտոր

Պողոս Հայթայան

Արվեստաբան

Սիլվի Վարդան

Երգչուհի

Հրաչյա Քեշիշյան

Ռեժիսոր, պրոդյուսեր

 

 

 

 

ԱՐՄԵՆ ՇԵԿՈՅԱՆ

Բանաստեղծ, արձակագիր

Ծնվել է 1953թ. մարտի 28-ին, Երևանում: 1974թ. ավարտել է Երևանի Խ.Աբովյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտի բանասիրական ֆակուլտետը, 1985թ.` Մոսկվայի Մ.Գորկու անվան գրականության ինստիտուտի գրական բարձրագույն դասընթացները։ 1976-90թթ որպես խմբագիր և գլխավոր խմբագիր աշխատել է հրատարակչություններում ու խմբագրություններում («Ծիծեռնակ», «Գարուն», «Գրական թերթ», «Բանբեր», «Առավոտ»): 1982թ-ից Հայաստանի գրողների միության անդամ է: Աշխատել է նաև Երևանի պետական բժշկական ինստիտուտում, Գրական ինստիտուտում, «Սովետական գրող» հրատարկչությունում, ՀՀ մշակույթի նախարարությունում։ 1990-92թթ եղել է «Նաիրի» հրատարակչության գլխավոր խմբագիրը, 1992-97թթ՝ Հովհաննես Թումանյանի թանգարանի տնօրենը։ Հեղինակ է շուրջ երկու տասնյակ բանաստեղծությունների, մանկական բանաստեղծությունների և պատմվածքների ժողովածուների: Գրողի բանաստեղծություններում բնորոշ է քաղաքային սլենգի օգտագործումը։ Լույս է ընծայել «Ձեզ հետ միասին» (1979թ.), «Ճոճք» (1982թ.), «Բախտ» (1987թ.), «Վարդավառ» (1988թ.), «Թուղթ ու գիր» (1990թ.), «Աղանդեր» (1996թ.), «Անտիպոեզիա» (2000թ.), «Երևան-հյուրանոց» (2003թ.) բանաստեղծությունների ժողովածուները: Գրել է նաև մանուկների համար («Երկու քույրիկ», 1992թ.): Հեղինակել է «Մետաքսի ճանապարհը» (2004թ.) պատմվածքների ժողովածուն, «Հայկական ժամանակ» (2006-12թթ) վեպը, որը 2006թ-ից երկար տարիներ «Առավոտ» օրաթերթում շարունակաբար տպագրվել է։ Ստեղծագործությունները թարգմանվել են ուկրաիներեն, էստոներեն, ռուսերեն, անգլերեն, ֆրանսերեն, չեխերեն, լեհերեն, վրացերեն և այլ լեզուներով։ 1981թ. Վրաստանում անցկացվող Վ.Մայակովսկուն նվիրված պոեզիայի ավանդական փառատոնում արժանացել է Վ.Մայակովսկու անվան մրցանակին, իսկ 2003թ. արժանացել է ՀԳՄ Ավետիք Իսահակյանի անվան, 2005թ. «Երևան հյուրանոց» գրքի համար՝ «Թեքեյան» մշակութային միության «Հայկաշեն Ուզունյան» մրցանակների, 2017թ.՝ ՀԳՄ Հրանտ Մաթևոսյանի անվան մրցանակի և ՀՀ «Մովսես Խորենացի» մեդալի:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար