Սրապիոն Թղլյան

Դրամատուրգ

Սուրեն Վահունի

Բանաստեղծ, թարգմանիչ

Բենիկ Սեյրանյան

Արձակագիր, դրամատուրգ, թարգմանիչ

Վահան Արամունի

Բանաստեղծ, արձակագիր

Էդդա Աբրահամյան

Քանդակագործ

Մարիաննա Հարությունյան

Դաշնակահար, օպերային երգչուհի

Աննա Նշանյան

Օպերային երգչուհի

Կարլոս Եղիազարյան

Արձակագիր, երգիծաբան

Թորոս Ռասթկելենյան

Քանդակագործ

Սերգեյ Աթաբեկյան

Գրականագետ

Դավիթ Մուրադյան

Արձակագիր, կինոգետ

Աիդա Բաբաջանյան

Դերասանուհի

Գերման Ավագյան

Լուսանկարիչ, ֆոտոլրագրող

Հովհաննես Գալստյան

Կինոռեժիսոր, պրոդյուսեր

Գիսանե Պալյան

Երաժիշտ, երաժշտագետ

 

 

 

 

ՖԵԼԻՔՍ ՇԱՔԱՐՅԱՆ

Արձակագիր

14 մարտ, 1939 - 29 դեկտեմբեր, 2015

Ծնվել է ՀՀ Օձուն գյուղում (այժմ՝ ՀՀ Լոռու մարզում): Ավարտել է Երևանի Հայկական գյուղատնտեսական ինստիտուտը, սակայն ագրոնոմի մասնագիտությամբ աշխատել է ընդամենը վեց ամիս: Աշխատանքի է անցել Ալավերդու «Լոռի» շրջանային թերթի խմբա­գրությունում` վարելով պատասխանատու պաշտոններ: 1968-73թթ եղել է հանրապետական ռադիոյի թղթակիցը ՀՀ Թումանյանի և Նոյեմբերյանի շրջաններում: 1973-75թթ սովորել է Մոսկվայի Մ.Գորկու անվան գրականության ինստիտուտում: Բարձրագույն դասընթացն ավարտելուց հետո վերադարձել է Ալավերդի, դարձյալ աշխատել «Լոռի» թերթի խմբա­գրությունում: Մի ժամանակահատված էլ աշխատել է «Գիտելիք» ընկերությունում: Հիմնադրել և խմբագրել է «Գրական Լոռի» ամսագիրը, որը հրատարակվել է 1991-2000թթ: Պատանի հասակից զբաղվել է լրա­գրությամբ: 1971թ-ից եղել է Հայաստանի գրողների միության անդամ: Առաջին գիրքը՝ «Իմ կանաչ պատուհանը» վիպակը, լույս է տեսել 1968թ., ապա 1975թ. և 1983թ. լույս են տեսել գրողի «Վարդազարն իջավ լեռներից» և «Պարզկա գիշեր» վիպակների ու պատմվածքների ժողովածուները, 1987թ.՝ «Լեռները թիկունքում» վիպակը, նույն տարում՝ մանկական պատմվածքների «Մի անձրևոտ օր» ժողովածուն, իսկ 1989թ. հրատարակված վիպակների և պատմվածքների «Օջախի տերը» գիրքն արժանացել է ՀԳՄ «Գրիգոր Զոհրապ» մրցանակին: 2002թ. լույս է տեսել գրողի «Հանգույց», իսկ 2005թ.՝ «49 թվականը» վեպերը: Վերջինս ներկայացվել է ՀՀ Պետական մրցանակի, ընդգրկված է եղել հավակնորդների լավագույն եռյակում: Հեղինակն այն իր լավագույն գործերից մեկն է համարել: 2007թ. լույս տեսած «Մարդ մնալու դժվարությունը» գրքում տպագրվել են համանուն վեպը և պատմվածքներ, իսկ 2010թ. հրատարակված «53 թվականից հետո» գրքում ընդգրկված են «Դու ես իմ բարեկամը» վեպը, «Վկան Շեկ աղբյուրի ձորն է» վիպակը և պատմվածքներ: «Հայաստան» հրատարակչությունը 2014թ. պետական աջակցությամբ հրատարակել է նրա «Օտարը» վեպը: Կյանքի վերջին տարիներին հասցրել է ավարտել նաև «Սև անձրև» վեպը: Նրա պատմվածքները թարգմանվել են ռուսերեն, լիտվերեն: 2008թ. «Հայ դպրություն» կազմակերպության կողմից պարգևատրվել է «Մեսրոպ Մաշտոց» մեդալով, 2009թ.՝ ՀԳՄ «Գրական վաստակի համար» մեդալով, իսկ 2010թ. «53 թվականից հետո» գիրքն արժանացել է ՀԳՄ «Հրանտ և Մանուշակ Սիմոնյաններ» գրական մրցանակին: 2009թ. արժանացել է ՀՀ մշակույթի նախարարության ոսկե մեդալի, 2011թ.՝ ՀՀ վարչապետի շնորհակալագրի, 2014թ.՝ ՀՀ մշակույթի նախարարության «Գրիգոր Նարեկացի» հուշամեդալի: Մահացել է Երևանում:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար