Նիկողայոս Տիգրանյան

Կոմպոզիտոր, դաշնակահար

Գրիգոր Տաթևյան

Ճարտարապետ, զինվորական

Վան Խաչատուր

Գեղակարիչ, քանդակագործ, ճարտարապետ, բանաստեղծ

Էդուարդ Ավագյան

Բանաստեղծ, արձակագիր, թարգմանիչ

Հրանտ Աչյան

Ճարտարապետ

Վահրամ Բաբայան

Կոմպոզիտոր, դաշնակահար

Սամուել Հալաջ

Գեղանկարիչ

Սամսոն Ստեփանյան

Դերասան, բեմադրիչ

 

 

 

 

ՎԱՂԱՐՇԱԿ ՆՈՐԵՆՑ

Բանաստեղծ

13 սեպտեմբեր, 1906 - 20 հունվար, 1973

Վաղարշակ Երիցյան

Ծնվել է Արևմտյան Հայաստանի Սասունիկ գավառի Շենիկ գյուղում։ Նախնական կրթությունն ստացել է Շենիկի և Իշխանաձորի դպրոցներում։ Հայոց ցեղասպանությունից (1915թ.) հետո՝ ապաստանել է Անդրկովկասի տարբեր որբանոցներում։ Սովորել է Թիֆլիսի հայկական գիմնազիայում և Ներսիսյան դպրոցում։ Նրա առաջին բանաստեղծությունը լույս է տեսել 1917թ., Թիֆլիսի «Հայաստան» թերթում։ Իսկ առաջին ժողովածուն՝ «Օրերի ճամփին», լույս է տեսել 1925թ. և արժանացել Հայաստանի լուսժողկոմատի գրական մրցանակին։ Մասնակցել է Եղիշե Չարենցի ղեկավարած «Նոյեմբեր» գրական միության ստեղծման աշխատանքներին: Այդ միության մատենաշարով և Ե.Չարենցի խմբագրությամբ 1926թ. լույս է տեսել նրա «Իրիկուն (կենցաղապոեմ)» գիրքը։ Այս և հաջորդ ժողովածուներում՝ «Երկրորդ գիրք» (1930թ.), «Լիրիքական ֆրոնտ» (1932թ.), «Բանաստեղծություններ» (1936թ.), իշխում են երկրի վերակառուցման ու նոր մարդու հոգեբանության մոտիվները։ Փորձել է գրականություն բերել նոր կյանքին բնորոշ տրամադրություններ ու պատկերներ։ Ստալինյան ռեպրեսիաների հետևանքով 1937թ. խորհրդային իշխանությունները Երևանում նրան անհիմն ձերբակալել են և մեղադրանք առաջադրել «հակահեղափոխական, հակախորհրդային, ազգայնամոլական գործունեություն» ծավալելու համար: 17 տարի անցկացրել է աքսորավայրում, 1954թ. արդարացվել է և վերադարձել Երևան: «Գիրք քնարական» (1954թ.), «Ճանապարհներ» (1956թ.), «Իմ աշխարհը» (1958թ.), «Դարերի ավանդ» (1968թ.) և այլ գրքերում լայնացել է բանաստեղծի թեմատիկան։ Վահրամ Ալազանի հետ կազմել ու խմբագրել է արևմտահայ մի քանի գրողների երկերի ժողովածուներ («Արևմտահայ բանաստեղծներ», 1930թ., Մ.Մեծարենց, «Երկերի լիակատար ժողովածու», 1934թ., Ա.Չոպանյան, «Երկեր», 1966թ., Պ.Դուրյան «Տաղեր», 1967թ. և այլն), կազմել է Սովետական Հայաստանի հասարակական-քաղաքական մշակութային կյանքի տարեգրությունը («Տասներկու տարի», 1933թ.)։ Հայ գրականության անցած ուղու մասին ուշագրավ փաստեր է պարունակում գրողի «Հուշեր և արձագանքներ» (1968թ.) հուշագրությունը։ 1934թ-ից եղել է Հայաստանի գրողների միության անդամ։ 1967թ. արժանացել է Հայաստանի մշակույթի վաստակավոր գործչի կոչման: Մահացել է Երևանում:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար