Հակոբ Նաղաշ Հովնաթանյան

Գեղանկարիչ, բանաստեղծ

Գրիգոր Սինանյան

Ջութակահար

Օլգա Սպանդարյան

Լրագրող, մանկավարժ

Երվանդ Երզնկյան

Կոմպոզիտոր, դիրիժոր

Խաչատուր Ազիզյան

Գեղանկարիչ

Տաթևիկ Ղափլանյան

Դերասանուհի

Քեն Դավիդյան

Դերասան

Միխաիլ Ավակով

Բալետի արտիստ, պարուսույց

Սիրանուշ Լազյան

Դերասանուհի

 

 

 

 

ՏԻԳՐԱՆ ՆԻԿՈՂՈՍՅԱՆ

Արձակագիր, լրագրող

Ծնվել է 1955թ. հունվարի 30-ին, ՀՀ Սարուխան գյուղում (այժմ՝ ՀՀ Գեղարքունիքի մարզում): 1987թ. ավարտել է Երևանի Խ.Աբովյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտի կուլտուրայի ֆակուլտետը: 1987-88թթ եղել է «Դպրություն» թերթի գլխավոր խմբագրի տեղակալը, 1994-99թթ` «Հայաստան» թերթի գլխավոր խմբագրի տեղակալը, 1999թ-ից՝ գլխավոր խմբագիրը: 1992թ-ից միաժամանակ դասախոսել է Երևանի «Հրաչյա Աճառյան» համալսարանում: Հեղինակել է հարյուրավոր ակնարկներ, հրապարակախոսական հոդվածներ։ Հրատարակվել են նրա «Հայրեր ն որդիներ» (1996թ.), «Կանաչ առու» (1997թ.), «Ինձ տուր քո ցավը» (1998թ., ՀԳՄ Սիմոն Սիմոնյանի անվան մրցանակ), «Նորագավիթ» (1999թ.). «Քեզ հետ և առանց քեզ» (2000թ.), «Ճակատագրի ճամփաներով» (2006թ.), «Պատմություն հին ու նոր օրերի» (2006թ.), «Մեր կյանքի ժամանակը» (հրապարակախոսություն, 2007թ.), «Յոթ զրույց ամենակարևորի մասին» (2010թ.), «Մարիամ Իշխանուհի» (գեղարվեստական, վավերագրական էսսե, 2012թ.) գրքերը: 2002թ-ից Հայաստանի գրողների միության, 2004թ-ից Բնության և հասարակության մասին գիտությունների միջագգային ակադեմիայի անդամ է: Նրա ստեղծագործությունները տպագրվել են ԱՄՆ-ում, Լիբանանում, Հարավսլավիայում: 1985թ. արժանացել է Հայաստանի ժուռնալիստների միության մրցանակի («Ճակատագիր» հրապարակախոսական շարքի համար), 2004թ.` Ֆրիտյոֆ Նանսեն միջագգային հիմնադրամի ոսկե հուշամեդալի, 2010թ.՝ «Հայը 21-րդ դարասկզբին» մրցանակաբաշխության մրցանակի, 2011թ.՝ Հայաստանի վաստակավոր լրագրողի կոչման, 2015թ.՝ ՀՀ մշակույթի նախարարության «Գրիգոր Նարեկացի» մեդալի և Երևանի քաղաքապետի ոսկե մեդալի:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար