Վահրամ Թաթուլ

Բանաստեղծ

Էդուարդ Կզարթմյան

Կոմպոզիտոր, դիրիժոր

Վիվան

Արձակագիր, թարգմանիչ

Հարություն Մկրտչյան

Գրող, գրականագետ

Արշիլ Գորկի

Գեղանկարիչ

Գուրգեն Սևակ

Լեզվաբան

Լևոն Իսահակյան

Կինոռեժիսոր

Երանուհի Ասլամազյան

Գեղանկարչուհի

Ալեքսանդր Ալլեգրով

Դերասան, բեմադրիչ

Միհրան Սոսոյան

Գրաֆիկ, ձևավորող

Լյուդվիգ Բազիլ

Կոմպոզիտոր, ջութակահար

Նուպար Ակիշյան

Արձակագիր

Սամսոն Քառյան

Պատմաբան

Ռոման Բալայան

Կինոռեժիսոր

Հովհաննես Փիլիկյան

Բեմադրիչ, թարգմանիչ, թատերագետ

Էդվարդ Վարդանյան

Գեղանկարիչ

Ժաննա Գալստյան

Դերասանուհի, պետական գործիչ

Արտավազդ Բայաթյան

Երգիչ, երգահան

Արձագանք

Խումբ

Թամարա Հակոբյան

Հաղորդավար, լրագրող

Գոշ Հակոբյան

Երգիչ, դերասան

 

 

 

 

ՎԱՉԵ ՆԱԼԲԱՆԴՅԱՆ

Գրականագետ

25 փետրվար, 1919 - 28 փետրվար, 1998

Ծնվել է ՀՀ Նոր Բայազետ քաղաքում (այժմ` Գավառ): 1936թ. ավարտել է տեղի միջնակարգ դպրոցը, 1941թ.՝ Երևանի համալսարանի բանասիրական ֆակուլտետի հայոց լեզվի և գրականության բաժինը, 1948թ.՝ ԵՊՀ ասպիրանտուրան։ 1941-45թթ մասնակցել է Երկրորդ համաշխարհային պատերազմին: 1948-50թթ եղել է ՀԿԿ Երևանի Կիրովյան շրջկոմի քարտուղարը, 1950-52թթ՝ ՀԿԿ Երևանի քաղկոմի կուսակցական օրգանների բաժնի վարիչը։ 1952-53թթ եղել է Երևանի Մ.Մաշտոցի անվան Մատենադարանի տնօրենը, 1953-56թթ՝ ՀԿԿ Կենտկոմի կուսակցական օրգանների բաժնի վարիչը, 1956-65թթ՝ Երևանի համալսարանի պրոռեկտորը, 1965-77թթ՝ ՀՀ ԳԱ Մ.Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի տնօրենը, 1978-98թթ՝ ՀՀ ԳԱԱ հիմնակազմ գրադարանի տնօրենը։ Նրա աշխատությունները հիմնականում վերաբերում են հայ հին և միջնադարյան գրականության պատմությանը՝ «Վարդանանց պատերազմը և Դ.Դեմիրճյանի «Վարդանանքը» (1955թ.), «Թբիլիսին հայ մատենագրության մեջ» (1958թ., հայերեն, ռուսերեն, վրացերեն), «Եղիշե» (1959թ.), «Սայաթ-Նովա» (1987թ.), «Գրիգոր Նարեկացի» (1990թ.) և այլն։ Սովետահայ պատմավիպագրությանն է նվիրված նրա «Գրողը և պատմությունը» (1970թ.) աշխատությունը։ Ռուսերեն հրատարակվել է նրա «Եղիշե» (1972թ.) մենագրությունը, համահեղինակ է «Հայ գրականություն» (1976թ., ռուսերեն) բուհական դասագրքի։ Մասնակցել է «Հայ նոր գրականության պատմություն» ակադեմիական հրատարակության 4-րդ (1972թ.) և 5-րդ (1979թ.) հատորների խմբագրման աշխատանքներին։ Եղել է ՀԽՍՀ 4-7-րդ գումարումների Գերագույն սովետի պատգամավոր, 1959-67թթ՝ ՀԽՍՀ Գերագույն սովետի նախագահության նախագահի տեղակալը։ 1947թ-ից դասավանդել է Երևանի պետական համալսարանում (1969թ-ից՝ պրոֆեսոր): 1966թ-ից եղել է Հայաստանի գրողների միության անդամ, 1971թ-ից՝ ՀՀ ԳԱ թղթակից անդամ, 1994թ-ից` ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս: 1982թ. արժանացել է ՀՀ ԳԱ վաստակագրի, 1990թ.՝ Հայաստանի գիտության վաստակավոր գործչի կոչման: Մահացել է Երևանում:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար