ԱՐԱ ՆԱԶԱՐԵԹՅԱՆ

Արձակագիր

Ծնվել է 1950թ. օգոստոսի 10-ին, ՀՀ Ալավերդի քաղաքում: Ավարտել է Երևանի պետական համալսարանի տնտեսագիտական ֆակուլտետը: Տպագրվել սկսել է 1965թ-ից: Մասնակցել է արցախյան ազատամարտին, խմբագրել է բանակային «Զինավոր» թերթը: Նրա նովելները, պատմվածքները թարգմանվել են ռուսերեն, անգլերեն, վրացերեն, ադրբեջաներեն, ուկրաիներեն, արաբերեն, որոնք տպագրվել են ԱՄՆ-ում, Լեհաստանում, Վրաստանում, Ռուսաստանում: 1998թ-ից Հայաստանի գրողների միության անդամ է: Հրատարակվել են գրողի «Տապան» (1991թ.), «Մահկանացուներ» (1995թ.), «Ռազմավար պատմվածքներ» (2001թ.), «Հանդարտ պատմվածքներ» (2003թ.), «Կարմիր խնձորներ 60-րդ հորիզոնականից» (2010թ.) գրքերը: 1996թ. արժանացել է «Հայ գրականության բարեկամների» և ՀԳՄ Գ.Զոհրապի անվան մրցանակի: 2001թ. «Էկզոտիկ պատմություն» («Բագատել») նովելը, իսկ 2008թ. «Հետախուզում մարտով» պատմվածքն արժանացել են գրողների միջազգային ՊԷՆ ընկերակցության հանրապետական մրցանակի, իսկ «Ռազմավար պատմվածքներ» ժողովածուն` ՀԳՄ «Տարվա լավագույն արձակ» մրցանակների: 2010թ. «Գարնանային թեթև պատմություն» պատմվածքն արժանացել է «Համահայկական պատմվածք» մրցանակի։

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար