ՍԱՄՎԵԼ ՄԿՐՏՉՅԱՆ

Թարգմանիչ

25 փետրվար, 1959 - 7 դեկտեմբեր, 2014

Ծնվել է Լենինականում (այժմ՝ Գյումրի): Ավարտել է տեղի թիվ 20 միջնակարգ դպրոցը, 1983թ.՝ Երևանի Վ.Բրյուսովի անվան օտար լեզուների ինստիտուտը: Աշխատել է «Աստղիկ» հանդեսում, «Անդրադարձ», «Ար», «Առավոտ», «Գրական թերթ» պարբերականներում: Հայաստանում և արտերկրում տպագրել է հրապարակախոսական հոդվածներ, թարգմանություններ, բանաստեղծություններ և պատմվածքներ: 1995թ-ից եղել է Հայաստանի գրողների միության անդամ, 2002թ-ից՝ «Արտասահմանյան գրականություն» թարգմանական եռամսյա հանդեսի գլխավոր խմբագիրը: Հեղինակել է շուրջ 30 գիրք։ Անգլերենից հայերեն թարգմանությամբ հրատարակվել են նրա Վիլյամ Շեքսպիրի «Երկեր» (Սոնետներ, Վեներա և Ադոնիս, Սիրուհու տրտունջը, 1991թ.), «Լուկրեցիայի պատվազրկումը» (2003թ.), «Սոնետներ» (2004թ.), «Սոնետներ, պոեմներ, բանաստեղծություններ» (2013թ.), Թոմաս Ս. Էլիոթի «Մեռյալ երկիր» (1991թ.), «Քերթվածներ» (2004թ.), «Չորս կվարտետ» (2013թ.), Վիլյամ Սարոյանի«Իմ անունն է Սարոյան» (1992թ.), Վիլյամ Ֆոլքների «Արջը» (1992թ.), «Աբիսողո՜մ, Աբիսողո՜մ» (2001թ.), Լուիս Քերոլի «Ալիսը Հրաշքների աշխարհում և Ալիսը Հայելու աշխարհում» (չափածո, 1994թ.), Ռեդյարդ Քիփլինգի «Պատմվածքներ հենց այնպես» (չափածո, 1995թ.), «Անգլիական և ամերիկյան պոեզիա» (1998թ.), Հերման Մելվիլի «Պատմվածքներ» (2001թ.), Վիլյամ Միքայելյանի «Հին լեզու» (2005թ.), «Սամվել Մկրտչյան. Թարգմանություններ» (2 հատորով, 2009թ.), Կ.Հովհաննիսյանի «Գերդաստան ստվերաց» (2012թ.), Ջեյմս Ջոյսի «Ուլիսես» (2012թ.), Լենըրդ Քոհենի «Երգեր սիրո և ատելության» (2013թ.), Չարլզ Բուքովսկու «Ամբոխի հանճարը և այլ բանաստեղծություններ» (2013թ.) գրքերը: Հայերենից անգլերեն է թարգմանել նաև մի շարք հայ գրողների ստեղծագործություններ: Դարձել է «Կանթեղ» մրցանակի դափնեկիր, պարգևատրվել է ՀՀ մշակույթի նախարարության «Գրիգոր Նարեկացի» հուշամեդալով: Մահացել է Ֆրանսիայի Լիոն քաղաքում, թաղված է Երևանում:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար