
Գևորգ Չմշկյան
Դերասան, բեմադրիչ

Գևորգ Այվազյան
Լրագրող, հրապարակախոս

Օլգա Մայսուրյան
Դերասանուհի

Մկրտիչ Պարսամյան
Արձակագիր, գրականագետ

Ստեփան Բաղդասարյան
Դրամատուրգ, բժիշկ

Ստեփան Բարխուդարով
Լեզվաբան, բառարանագիր

Սիմոն Գալստյան
Գեղանկարիչ

Էդգար Էլբակյան
Դերասան

Կարապետ Եղիազարյան
Գեղանկարիչ, գոբելենագործ

Ալբերտ Պարսամյան
Գեղանկարիչ

Մարտին Միքայելյան
Արվեստաբան, գեղանկարիչ

Լենորդ Զաքարյան
Գեղանկարիչ

Ստեփան Շահինյան
Դերասան

Գառնիկ Ասատրյան
Բանասեր, պատմաբան

Կարեն Մաթևոսյան
Պատմաբան

Արմեն Թադևոսյան
Դերասան, պրոդյուսեր

Հասմիկ Սիմոնյան
Բանաստեղծ
ՄԻՀՐԱՆ ԵՐԿԱԹ

20 փետրվար, 1921 - 4 օգոստոս, 1986
Ծնվել է Կոստանդնուպոլսում: 1923թ. տեղափոխվել է Եգիպտոս և բնակություն հաստատել Ալեքսանդրիա քաղաքում, որտեղ 1940թ. ավարտել է Ջ.Վերդիի անվան երաժշտական դպրոցի երգեցողության բաժինը: 1941-46թթ մեներգել է Ալեքսանդրիայի «Ալհամբրա» և Կահիրեի Թագավորական օպերային թատրոններում: 1947թ. տեղափոխվել է Հայաստան և ընդունվել Երևանի Ա.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն` որպես մեներգիչ: Լայնածավալ բարիտոնը, դրամատիկական բազմակողմանի ձիրքը հնարավորություն են ընձեռել երգչին կատարելու տարբեր բնույթի դերեր: Երգել է հետևյալ օպերաներում` Տ.Չուխաճյանի «Արշակ Երկրորդ» (Արշակ Երկրորդ, 1947թ.), Ա.Սպենդիարյանի «Ալմաստ» (Թաթուլ, 1948թ.), Ջ.Վերդիի «Ռիգոլետտո» (Ռիգոլետտո, 1950թ., Մոսկվայի Մեծ թատրոնում՝ 1961թ., 1962թ., 1963թ.), «Տրավիատա» (Ժերմոն), «Դիմակահանդես» (Ռենատո), «Տրուբադուր» (Կոմս դը Լունա), Ռիմսկի-Կորսակովի «Թագավորի հարսնացուն» (Գրյազնոյ, 1966թ.), Գ.Հախինյանի «Մարդը լեգենդից» (Կամո, 1970թ.), Ա.Տիգրանյանի «Անուշ» (Մոսի), Ա.Բաբաևի «Արծվաբերդ» (Ռուբեն), Ռուբենշտեյնի «Դևը» (Դև), Լ.Դելբիի «Լակմե» (Ֆրեդերիկ), Ժ.Բիզեի «Կարմեն» (Էսկամիլիո), Պ.Չայկովսկու «Եվգենի Օնեգին» (Օնեգին) և այլն: Պարգևատրվել է Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանով: 1961թ. արժանացել է Հայաստանի, 1977թ.` ԽՍՀՄ ժողովրդական արտիստի կոչման: Մահացել է Երևանում: