Արսեն Բագրատունի

Բանաստեղծ, բանասեր, լեզվաբան, փիլիսոփա, թարգմանիչ

Միքայել Միրզայան

Կոմ­պո­զի­տոր, դիրիժոր

Սուրեն Սաֆարյան

Գեղանկարիչ

Կարպիս Սուրենյան

Արձակագիր, թարգմանիչ

Մարկ Պետրոսյան

Ռեժիսոր, երաժշտագետ

Ալեք Խաչունց

Բանաստեղծ, թարգմանիչ

Ռոբերտ Ղահրամանյան

Արձակագիր, բանահավաք

Անահիտ Թոփչյան

Դերասանուհի, արձակագիր, թարգմանիչ

Սերժ Թանկյան

Երգահան, երգիչ

Վարդան Առաքելյան

Բաս-կիթառահար

Աստղիկ Ավետիսյան

Լրագրող, հաղորդավար

Արսեն Գևորգյան

Դերասան, երգիչ

Հայվեյ

Ջազ խումբ

 

 

 

 

ԼԵՎՈՆ ՄԿՐՏՉՅԱՆ

Գրականագետ

2 մարտ, 1933 - 21 օգոստոս, 2001

Ծնվել է Ախալցխա քաղաքում: 1952-54թթ ուսանել է Բաթումի ծովագնացության ուսումնարանում: 1958թ. ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետի ռուսաց լեզվի և գրականության բաժինը: 1963թ. պաշտպանել է թեկնածուական, 1970թ.` դոկտորական ատենախոսություն (1973թ-ից՝ պրոֆեսոր): Մինչև 1977թ. ղեկավարել է ռուս լեզվաբանության և թարգմանության տեսության, այնուհետև` ռուս գրականության ամբիոնը: 1980-98թթ եղել է ռուս բանասիրության ֆակուլտետի դեկանը, 1998թ. նշանակվել է Ռուս-հայկական (Սլավոնական) համալսարանի ռեկտոր: Ռուսերեն հրատարակել է ինչպես հայ միջնադարյան բանաստեղծներ Գրիգոր Նարեկցու, Նահապետ Քուչակի, Կոստանդին Երզնկացու, Դավթակ Քերթողի առանձին ժողովածուները, այնպես էլ անթոլոգիաներ` հանգամանալից առաջաբաններով, ծանոթագրություններով, երբեմն` նաև տողացի թարգմանություններով: 1982թ. ռուսերեն հրատարակել է «Սասունցի Դավիթ» էպոսը, նոր, ավելի կատարյալ թարգմանություններով ռուս ընթերցողին ներկայացրել 19-20-րդ դարերի հայ դասական և ժամանակակից բանաստեղծների (Հ.Թումանյան, Ա.Իսահակյան, Հ.Սահյան և այլն), ինչպես նաև հայերեն հրատարակել ռուս գրողների (Վ.Զվյագինցևա, Ն.Տիխոնով, Ա.Գիտովիչ, Ս.Շերվինսկի, Ե.Նիկոլաևսկայա, Մ.Պետրովիխ և այլք) երկերը: Նրա հարուստ ժառանգության մաս են կազմում 20-րդ դարի հայ և ռուս գրականության և արվեստի գործիչներից շատերի մասին նրա հուշագրությունները: Նրա նախաձեռնությամբ հանրապետությունում վերականգնվել է Թարգմանչաց տոնը: 1965թ-ից եղել է Հայաստանի գրողների միության անդամ: Պատրաստել է թարգմանության տեսության բնագավառի բազմաթիվ մասնագետներ, եղել է մի շարք ասպիրանտների ու հայցորդների գիտական ղեկավարը: 1983թ. հայ միջնադարյան գրականության ուսումնասիրությանն ու պրոպագանդմանը նվիրված նրա աշխատություններն արժանացել են ՀՀ Պետական մրցանակի: 1979թ. պարգևատրվել է «Աշխատանքի վետերան» մեդալով, 1980թ.` ՀԽՍՀ Գերագույն խորհրդի պատվոգրով: 1981թ. արժանացել է Հայաստանի գիտության վաստակավոր գործչի կոչման: Մահացել է Երևանում:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար