Աշոտ Աթանասյան

Լրագրող, երգիծաբան, գյուղատնտես

Ռուբեն Սևակ

Բանաստեղծ, արձակագիր, բժիշկ

Վարդան Բունի

Կոմպոզիտոր

Պահարե

Դերասան, բանաստեղծ

Հմայակ Սիրաս

Արձակագիր, թարգմանիչ

Մինաս Հյուսյան

Գրականագետ

Արֆո Պետրոսյան

Գրականագետ

Սպարտակ Սաֆյան

Գեղանկարիչ

Արմեն Միրաքյան

Կինոօպերատոր

Արմեն Մազմանյան

Բեմադրիչ, դերասան

Տիգրան Սուչյան

Շեփորահար

 

 

 

 

ԼԵՎՈՆ ՄԻՐԻՋԱՆՅԱՆ

Բանաստեղծ

22 հունվար, 1933 - 16 նոյեմբեր, 2004

Ծնվել է Երևանում: 1950թ. ավարտել է Խ.Աբովյանի անվան միջնակարգ դպրոցը, 1955թ.` Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը, 1962թ.` ՀՀ ԳԱԱ Մ.Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի ասպիրանտուրան` բնագրագիտության գծով: Ուսմանը զուգընթաց 1949-53թթ աշխատել է «Պիոներ կանչ», 1953-57թթ` «Գրական թերթ», 1957-59թթ` «Երևան» թերթերի խմբագրություններում: 1962-67թթ եղել է ՀՀ ԳԱ Մ.Աբեղյանի անվան Գրականության ինստիտուտի գիտնական քարտուղարը, 1967-75թթ` «Հայաստան» հրատարակչության գեղարվեստական գրականության խմբագրության վարիչը: 1991-96թթ հասարակական կարգով եղել է «Վասպուրական» հայրենակցական միության նախագահը: Նույն կարգով 1996թ. հիմնադրել է Ցեղասպանությունից վերապրածների միությունը: Եղել է Հայրենակցական միությունների խորհրդի անդամ և նրա «Բնօրրան» պաշտոնահանդեսի գլխավոր խմբագիրը: Եղել է նաև «Հայ դպրության» պաշտոնահանդես «Արևագալ» ամսագրի գլխավոր խմբագիրը: 1969թ. Կոմիտասի ծննդյան 100-ամյակի առթիվ Բեյրութում «Թեքեյան» մշակութային միության կազմակերպած համահայկական մրցանակաբաշխության ժամանակ, գրողի «Երգի հովիվը» պոեմն արժանացել է Վահան Թեքեյանի անվան առաջին կարգի մրցանակի: Պոեմը, արաբ նշանավոր բանաստեղծ Միշել Սուլեյմանի արաբերեն թարգմանությամբ, 1974թ. առանձին գրքով լույս է տեսել Բեյրութում: Բանաստեղծական գրքերն են` «Այգեստաններ», «Հեռու-հեռուներից», «Ծովի կարոտ», «Երգի հովիվը» (1969թ.), «Դեպի ծով», «Ճանապարհ», «Ծաղկազարդ», «Առագաստ», «Բազումք», «Հոգի և մարմին», «Երգի հովիվը» (2004թ.): 1992թ. Լոս Անջելեսում լույս է տեսել «Մենք գնացինք Երկիր» ուղեգրական գիրքը: 2004թ. լույս է տեսել «Կրկնվող օրեր» վիպակը: Մանկական գրքերն են` «Միջակ Սոսը», «Ճնճղուկի ուզածը», «Նունեի զղջումը», «Ուրախ հանդիպում»: Բազմաթիվ ստեղծագործություններ թարգմանվել և առանձին գրքերով հրատարակվել են ռուսերեն, ուկրաիներեն, արաբերեն, անգլերեն, ադրբեջաներեն: Հեղինակել է նաև պատմաբանասիրական աշխատություններ` «Հայ բանաստեղծության ակունքները» (1977թ.), «Истоки армянской поэзии» (1980թ.), «Վերընթերցելով Մովսես Խորենացու «Հայոց Պատմությունը», «Հայկական հնագույն մատյանը», «Պատմության և առասպելի սահմանները», «Հայկյաններ» (1988թ.), «Աստվածաշունչը և մենք», «Հայկյաններ» (2001թ.), «Մէկ Ազգ` մէկ ուղղագրութիւն», «Հայ-իրանական բարեկամութեան հնագոյն պատուարը» (2002թ.), «Մեր Մեծասքանչը»: Նրա նախաձեռնությամբ և առաջաբանով է հրատարակվել «Մարգարիտներ հայ քնարերգության» ժողովածուի Ա հատորը, «Հայ քնարերգություն» մատենաշարի «Անտիկ շրջանից մինչև Ը դար» և Ներսես Շնորհալու «Երգեր, Եդեսիայի ողբը» ժողովածուները: Եղել է «Հայաստան- Ուկրաինա» ընկերության նախագահը և ակտիվ գործունեություն է ծավալել հայ-ուկրաինական գրական կապերի զարգացման ուղղությամբ: Նրա թարգմանությամբ հայերեն առանձին գրքով հրատարակվել է ուկրաինացի բանաստեղծ, փիլիսոփա Գրիգորի Սկովորոդայի «Հատընտիրը» (1972թ.), որի համար 1993թ. արժանացել է Գրիգորի Սկովորոդայի անվան միջազգային ուկրաինական մրցանակի: 2002թ. Ուկրաինայի նախագահի հրամանագրով պարգևատրվել է կառավարական բարձր պարգևով` «Վաստակների համար» շքանշանով: Հետմահու լույս են տեսել «Գրողի ճանապարհը» (2005թ.) կենսամատենագիտությունը, «Սրբազան ավանդներ» (2006թ.) հայագիտական և հրապարախոսական հոդվածների ժողովածուն, «Ակնաղբյուր» (2007թ.) բանաստեղծությունների ժողովածուն: Մահացել է Երևանում: Միրիջանյանի անունով է կոչվել Երևանի թիվ 155 դպրոցը:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար