ՄԱՆՎԵԼ ՄԻԿՈՅԱՆ

Բանաստեղծ

Ծնվել է 1961թ. նոյեմբերի 5-ին, Վրաստանի Մառնեուլի շրջանի Խոժոռնի գյուղում: Ավարտել է Երևանի գյուղատնտեսական ինստիտուտը: 1983թ-ից բնակվում է Վանաձորում: Աշխատել է քաղաքային «Կայծ», «Վերածնունդ», ապա մարզային «Լոռու մարզ» թերթերի խմբագրություններում: 1998թ-ից «Լոռու մարզի» գլխավոր խմբագիրն է, 1991թ-ից` «Ազգ» օրաթերթի սեփական թղթակիցը Վանաձորում: 1997թ-ից ՀԳՄ Լոռու մարզային բաժանմունքի «Երկունք» պարբերաթերթի խմբագիրն է: Հանրապետական գրական մամուլում տպագրվում է 1982թ-ից («Գարուն», «Նորք», «Գրական թերթ», «Նարցիս» և այլն): Հեղինակել է «Շարունակվող մղձավանջ» (1991թ.), «Անդրադարձներ (2001թ.), «Որտե՞ղ են երաժիշտները» (2011թ.), «Անդունդի եզրով քայլողը» (2014թ.), «Հիշողության միջանցքներում» (ռուսերեն, 2016թ.) գրքերը: 1994թ-ից Հայաստանի ժուռնալիստների, 2002թ-ից` Հայաստանի գրողների միությունների անդամ է, 2009թ-ից՝ Հայաստանի գրողների միության Լոռու մարզային բաժանմունքի նախագահը: Գրողի ստեղծագործությունները թարգմանաբար տպագրվել են ռուսերեն, ուկրաիներեն, լեհերեն, պարսկերեն, գերմաներեն և անգլերեն լեզուներով: 1998թ. արժանացել է ՀԳՄ Սիմոն Սիմոնյանի անվան մրցանակին` այդ տարիներին տպագրված բանաստեղծական շարքերի և «Երկունք» թերթը բարձր մակարդակով հրատարակելու համար: 2006թ. ՀՀ կրթության և գիտության նախարարության լեզվի պետական տեսչության հայտարարած «Անաղարտ մամուլ» մրցանակաբաշխությունում «Լոռու մարզ» թերթն արժանացել է պատվոգրի` լավագույն մարզային թերթ ճանաչվելու կապակցությամբ: Նույն տարում ԵԱՀԿ երևանյան գրասենյակի և ՀԳՄ-ի հայտարարած կոռուպցիայի դեմ գրված գրական-գեղարվեստական ստեղծագործությունների մրցույթում նրա «Դիետիկ ագռավներ» գործն արժանացել է լավագույն բանաստեղծության համար սահմանված մրցանակին: 2009թ. արժանացել է Հայաստանի ժուռնալիստների միության «Ազդարար» ամենամյա մրցանակին, 2011թ.՝ ՀՀ վարչապետի շնորհակալագրին, ՀՀ մշակույթի նախարարության պատվոգրի և Հայաստանի ժուռնալիստների միության «Հավատարիմ մասնագիտությանը» ոսկե մեդալի, 2012թ.՝ ՀՀ մշակույթի նախարարության ոսկե մեդալի, 2015թ.՝ ՀԳՄ Ավետիք Իսահակյանի անվան ամենամյա մրցանակի և «Նարցիս» հանդեսի մրցանակի:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար