Նինա Սաղյան

Դաշնակահար

Թամար Մելքումյան

Դերասանուհի

Արամ Թաթուլյան

Դաշնակահար

Մուշեղ Գալշոյան

Արձակագիր, լրագրող

Գայանե Վարդիկյան

Դերասանուհի

Արման Աղաջանյան

Կինոռեժիսոր, երգիչ

Աշոտ Գաբրիելյան

Բանաստեղծ

Հասմիկ Վարդանյան

Թավջութակահար

Էվա Խաչատրյան

Դերասանուհի

Լարա Առաքելյան

Հաղորդավար, լրագրող

 

 

 

 

ԱՐՇԱՎԻՐ ՄԵԼԻՔՅԱՆ

Հրապարակախոս, պետական գործիչ

28 հունվար, 1879 - 11 դեկտեմբեր, 1937

Ծնվել է ՀՀ Փաշալու գյուղում (այժմ` ՀՀ Վայոց ձորի մարզի Զառիթափ գյուղ): 1894-99թթ սովորել է Երևանի արական գիմնազիայում: 1899թ. ընդունվել է Խարկովի համալսարան: Կապվել է հեղափոխական կազմակերպությունների հետ. մասնակցել ուսանողական ելույթների, որի պատճառով 1901թ. հեռացվել է համալսարանից: Հաջորդ տարի մասնակցել է Պետերբուրգի ուսանողների համագումարին, որտեղ ծանոթացել է Ստեփան Շահումյանի հետ: Ընտրվել է Ռիգայում հրավիրված համառուսաստանյան ուսանողական համագումարի պատվիրակ: 1903թ. մեկնել է արտասահման, որտեղ ապրել է մինչև 1911թ.: Նախ սովորել է Ցյուրիխի համալսարանի փիլիսոփայության բաժնում, ապա` Նյուշատելի (Շվեյցարիա) ակադեմիայի գրականության ֆակուլտետում, որն ավարտել է 1905թ.: Արտասահմանում ծանոթացել է Վ.Լենինի, Գ.Պլեխանովի, Ռ.Լյուքսեմբուրգի, Ա.Բեբելի, Կ.Լիբկենեխտի հետ: 1912թ-ից Երևանի Գայանյան օրիորդաց դպրոցում դասավանդել է ռուսերեն, գրականություն, նաև` պատմություն, ծավալել հրապարակախոսական աշխատանք: 1913թ. վերջին հիմնադրել է բոլշևիկյան «Խոսք» շաբաթաթերթը, որի առաջնորդողների զգալի մասը գրել է ինքը, տպագրել փիլիսոփայական, պատմական, տեսական հոդվածներ: Թերթի 17-րդ համարից հետո, բանտարկվել է` մեղադրվելով թերթին հակակառավարական ուղղություն տալու համար: 1918-19թթ հաջողվել է վերահրատարակել թերթը որպես ՌՍԴԲԿ Երևանի կոմիտեի օրգան: Փետրվարյան հեղափոխության օրերին և հաջորդող շրջանում գործել է Երևանում: 1919թ. ընտրվել է Հայաստանի խորհրդարանի անդամ` ներկայացնելով սոցիալ-դեմոկրատական խմբակցությունը: Եղել է «Սպարտակ» երիտասարդական կազմակերպության հիմնադիրներից, ընտրվել է Արմենկոմի առաջին կազմում: 1920թ. մեկնել է Մոսկվա, եղել է «Կոմունիստիչեսկի տրուդ» պարբերականի խմբագրի տեղակալը, ապա աշխատել Արտգործժողժողկոմատի մամուլի բաժնում: 1921թ. նշանակվել է Թիֆլիսում լույս տեսնող «Կարմիր աստղ» թերթի պատասխանատու քարտուղար: Եղել է «Մարտակոչ» (հետագայում` «Պրոլետար») թերթի ղեկավար աշխատողներից, Վրաստանի մարքսիստ պատմաբանների ընկերության վարչության անդամ, Վրաստանի պրոլետարական գրողների ասոցիացիայի հայկական մասնաճյուղի բյուրոյի անդամ: 1924-32թթ դասախոսել է Թիֆլիսում նոր բացված 26 կոմիսարների անվան Անդրկովկասյան կոմունիստական համալսարանում (1932թ-ից` պրոֆեսոր): Հայերենից բացի տիրապետել է ռուսերեն, գերմաներեն, ֆրանսերեն, լատիներեն, անգլերեն, իտալերեն լեզուներին, անգիր իմացել համաշխարհային գրականության լավագույն նմուշները: Պաշտպանել է Րաֆֆու գրական ժառանգությունն ու Եղիշե Չարենցի պոեզիան: Աշխատությունները վերաբերել են հայ հասարակական մտքի, մամուլի պատմության հարցերին: 1906թ-ից եղել է ՌՍԴԲԿ, 1934թ-ից` ԽՍՀՄ գրողների միության անդամ: Թիֆլիսի պարբերականներում հանդես է եկել Ար.մեն, Ա.Մ., Պատրիկ, Գավառացի ծածկանուններով: 1937թ. անհիմն բռնադատվել է և եղել ստալինյան բռնատիրության զոհ: Արդարացվել է հետմահու: Ծննդավայրում կանգնեցված է Արշավիր Մելիքյանի հուշարձանը:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար