ԳՈՌ ԿԻՐԱԿՈՍՅԱՆ

Կինոռեժիսոր

Ծնվել է 1981թ. մայիսի 27-ին, Երևանում: Պարուսույց, պրոդյուսեր Կարո Կիրակոսյանի որդին է, պարող Միհրան Կիրակոսյանի եղբայրը: 1992թ. ընտանիքով տեղափոխվել է ԱՄՆ և հաստատվել Քալիֆորնիա նահանգի Գլենդել քաղաքում: Ավարտել է Ջոն Մարշալի բարձրագույն դպրոցը, որից հետո ուսումը շարունակել է Լոս Անջելեսի Սիթի քոլեջում, ապա` Փասադենայի Art Center of Design համալսարանում, որի կինոյի բաժինը ավարտել է 2006թ.: Դեռ ուսանողական տարիներին նկարահանել է ֆիլմեր, որոնցից են «Ես ատում եմ Ռոմեոյի և Ջուլիետի պատմությունը» և «Մեծ պատմություն փոքր քաղաքում»: Վերջին ֆիլմը ցուցադրվել է Երևանում, Մոսկվայում, Լոս Անջելեսում, Տորոնտոյում, Բուենոս Այրեսում, արժանացել է 6 միջազգային կինոփառատոների մրցանակների` Բևերլի Հիլզի կինոփառատոնի «Լավագույն արտասահմանյան ֆիլմ», «ԴեդՍենթր» կինոփառատոնի «Լավագույն ֆիլմ», «Armenian Comedy Awards»-ի «Լավագույն Քոմեդի ֆիլմ» և այլն: Ֆիլմում նա հանդես է եկել որպես համասցենարիստ, ռեժիսոր և մոնտաժող: Նկարահանել է նաև երաժշտական տեսահոլովակներ, որոնցից է Միհրան Կիրակոսյանի «Just Like That»-ը, որը 2006թ. Հայկական երաժշտական մրցանակաբաշխության ժամանակ արժանացել է «Լավագույն տեսահոլովակ» մրցանակին: Լոս Անջելսում նկարահանել է նաև «Դեմք Շոու» հումորային նախագծի 13 մաս, որը 2001թ. արժանացել է Հայկական երաժշտական մրցանակաբաշխության «Best TV Entertainment Show» մրցանակին: Որպես ռեժիսոր հանդես է եկել նաև «Armenian Demq Awards», «Demq TV» և «Demq Telethon» նախագծերում, որը 2007թ. արժանացել է «Best Cemedy Stage Show» մրցանակին: 2012թ. ավարտել է երկրորդ գեղարվեստական ֆիլմը` «Կորած և մոլորված Հայաստանում», որը ցուցադրվել է ԱՄՆ-ում, Ռուսաստանում, Վրաստանում, Հայաստանում, որտեղ ռեկորդ է սահմանել և 5 ամիս ցուցադրվել է կինոթատրոններում: Ֆիլմը արժանացել է Պոմեգրանադայի կինոփառատոնի «Հանդիսատեսի համակրանք» և «Արփա» միջազգային կինոփառատոնի «Միջազգային կինոյում նվաճումների համար» մրցանակներին: 2012թ. նկարահանել է «Տոմս դեպի Վեգաս» ֆիլմը, որտեղ խաղացել են ինչպես ռուսական, այնպես էլ ամերիկյան հանրահայտ դերասաններ: 2013թ. ֆիլմը Ռուսաստանում էկրանավորվել է 7 շաբաթ և ավելի քան 1200 անգամ: 2013թ. որպես ռեժիսոր հանդես է եկել «Քայլ ձիով» ֆիլմում, որը նկարահանվել է Հայաստանում և Ղազախստանում:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար