Էդուարդ Հյուրմյուզյան

Բանաստեղծ, բանասեր, լեզվաբան, թարգմանիչ

Պողոս Ղուկասով

Ճարտարագետ, հրատարակիչ, գործարար

Վասիլ Ղորղանյան

Երաժշտագետ

Հայկ Բադիկյան

Քանդակագործ

Քնարիկ

Դերասանուհի

Մարիա Գորիչևա

Դերասանուհի

Առնո Բաբաջանյան

Կոմպոզիտոր, դաշնակահար

Սուրեն Աղաբաբյան

Գրականագետ

Ալմաստ Զաքարյան

Գրականագետ, գրաքննադատ

Լևոն Քոչարյան

Կինոռեժիսոր

Սոկրատ Խանյան

Բանաստեղծ, թարգմանիչ

Լևոն Միրիջանյան

Բանաստեղծ

Անատոլի Պապանյան

Գեղանկարիչ

Տիգրան Ալիխանով

Դաշնակահար

 

 

 

 

ՄԱՐՈ ՄԱՐԳԱՐՅԱՆ

Բանաստեղծ, թարգմանիչ

22 դեկտեմբեր, 1915 - 29 հունվար, 1999

Ծնվել է Վրաստանի Շուլավեր (այժմ՝ Շահումյան) գյուղում։ Եղել է արվեստաբան Սարգիս Բայանդուրի կինը: Միջնակարգ կրթությունն ստացել է ծննդավայրում։ 1938թ. ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը։ Այնուհետև սովորել է ԽՍՀՄ ԳԱ հայկական մասնաճյուղի ասպիրանտուրայում։ 1935թ. տպագրվել է նրա առաջին բանաստեղծությունը։ 1937թ-ից եղել է Հայաստանի գրողների միության անդամ: 1967-84թթ աշխատել է Սփյուռքահայության հետ մշակութային կապի կոմիտեում։ Բանաստեղծությունների հիմնական թեմաներն եղել են հայրենիքը, սերը, մարդկային փոխհարաբերությունները։ Երկերը թարգմանվել և առանձին գրքերով լույս են տեսել ռուսերեն։ Հրատարակվել են նրա «Մտերմություն» (1940թ.), «Բանաստեղծություններ» (1945թ.), «Մոր ձայնը» (1951թ.), «Փշատենի» (1954թ.), «Լիրիկական լուսաբաց» (1957թ.), «Լիրիկա» (1962թ.), «Ձնհալից հետո» (1965թ.), «Լցված լռություն» (1972թ.), «Օրերի խորքից» (1975թ.), «Բանաստեղծություններ» (1978թ.), «Նվիրումներ» (1982թ.), «Բանաստեղծություններ» (1984թ.), «Սիրո երգեր» (1984թ.), «Հատընտիր» (1985թ.) գրքերը: Ռուսերենից թարգմանել է «Շեֆը։ Պատմվածքներ» (1943թ.), Սերգեյ Միխալկովի «Այնտեղ, ուր ապրում ես դու» (1943թ.), «Մանուկների համար» (Գևորգ Էմինի հետ, 1949թ.), Պավլո Տիչինայի «Հատընտիր» (համահեղինակ, 1950թ.), «Արևին ընդառաջ։ Ուկրաինական մանկագիրների երկերի ժողովածու» (համահեղինակ, 1951թ.), Ստեփան Շչիպաչյովի «Պավլիկ Մորոզով» (1953թ.), «Ուկրաինական քնար» (համահեղինակ, 1954թ.), Իոսեբ Գրիշաշվիլու «Բանաստեղծություններ» (համահեղինակ, 1956թ.), Վերա Զվյագինցևայի «Ձմեռային աստղ» (համահեղինակ, 1960թ.), «Վրաց գրականության ընտիր էջեր» (համահեղինակ, 1961թ.), «Ընտիր էջեր ռուս սովետական պոեզիայի։ Ժողովածու» (համահեղինակ, 1963թ.), «Չեխ և սլովակ բանաստեղծներ» (համահեղինակ, 1966թ.), Լեսյա Ուկրաինկայի «Լիրիկա» (համահեղինակ, 1971թ.), «Համաստեղություն։ Ռուս և եղբայրական մյուս հանրապետությունների բանաստեղծների ատեղծագործությունները հայ բանաստեղծների թարգմանությամբ» (համահեղինակ, 1978թ.), Գրիգոլ Աբաշիձեի «Ծովը և ծիծեռնակը» (համահեղինակ, 1978թ.), Պավլո Տիչինայի «Բանաստեղծություններ» (համահեղինակ, 1980թ.), «20-րդ դարասկզբի ռուսական բանաստեղծություն» (համահեղինակ, 1982թ.) ստեղծագործությունները: «Նվիրումներ» բանաստեղծությունների ժողովածուի համար 1981թ. արժանացել է ՀԳՄ Ավետիք Իսահակյանի անվան մրցանակի, իսկ 1983թ.՝ ՀՀ Պետական մրցանակի: 1985թ. պարգևատրվել է Ժողովուրդների բարեկամության շքանշանով։ Մահացել է Երևանում, թաղված է ՀՀ Բյուրական գյուղում։

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար