Գերգեյ Չիկի

Դրամատուրգ

Լևոն Իսեցկի

Օպերային երգիչ

Արթին Արթինյան

Գրականագետ

Հրաչյա Հովհաննիսյան

Բանաստեղծ, արձակագիր, թարգմանիչ

Վազգեն Ամարյան

Թարգմանիչ

Սոֆյա Սարգսյան

Դերասանուհի

Գարեգին Դավթյան

Քանդակագործ

Լևոն Խեչոյան

Արձակագիր

Արմեն Աթանյան

Գեղանկարիչ, քանդակագործ

 

 

 

 

ԳԱՌՆԻԿ ՄԱՆՈՒԿՅԱՆ

Բանաստեղծ, արձակագիր

Ծնվել է 1940թ. հուլիսի 20-ին, ՀՀ Վարդենիսի շրջանի (այժմ` ՀՀ Գեղարքունիքի մարզ) Նորակերտ գյուղում: Ավարտել է Երևանի Խ.Աբովյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտի բանասիրական ֆակուլտետը: Եղել է հայրենի գյուղի դպրոցի տնօրենը, 2006-11թթ՝ ՀՀ Գեղարքունիքի ՀԳՄ մարզային բաժանմունքի նախագահը: 1961թ. տպագրվել է նրա առաջին բանաստեղծությունը: Այնուհետև սկսել է պարբերաբար տպագրվել հանրապետական մամուլում: Հեղինակել է բալլադներ և պոեմներ: Թարգմանվել է ռուսերեն: 1984թ-ից Հայաստանի գրողների միության անդամ է: Հրատարակված երկերից են` «Հեռավոր երազ» (1977թ.), «Անքուն ծղրիդ» (1982թ.), «Հիշողության հեռաստաններ» (1987թ.), «Ցավի կանչ» (բանաստեղծություններ, 2001թ.), «Ավիշ» (2004թ.), «Խաչված ճակատագիրը» (վեպ, 2004թ.), «Մթնշաղից առաջ» (վեպ, 2008թ.), «Իմ աշխարհը. սուրբ սեր» (բանաստեղծություններ, պոեմներ, 2010թ.), «Երկու ճանապարհ» (վեպ, 2013թ.) և այլն: 2009թ-ից դասավանդում է ՀՀ Վարդենիս քաղաքի Վ.Համբարձումյանի անվան մանկավարժական ինստիտուտում։ Դարձել է «Զորավար Անդրանիկ» համազգային միության մրցանակի ասպետ: Զորավար Անդրանիկին նվիրված շարքի համար արժանացել է ՀԳՄ, «Զորավար Անդրանիկ» միության և «Հայաստան» թերթի գրական մրցանակաբաշխության 1-ին մրցանակին: 2011թ. արժանացել է ՀՀ վարչապետի շնորհակալագրի և ՀԳՄ «Գրական վաստակի համար» մեդալի։

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար