ՀՈՎՀԱՆՆԵՍ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ

Գրականագետ

20 փետրվար, 1907 - 30 հոկտեմբեր, 1970

Ծնվել է ՀՀ Ղարաքիլիսա (այժմ` Վանաձոր) քաղաքում։ Մանկուց զրկվել է ծնողներից։ 1921-23թթ աշխատել է որպես ցրիչ։ 1928թ. ավարտել է Երևանի Խ.Աբովյանի անվան միջնակարգ դպրոցը։ 1928-29թթ որպես ուսուցիչ աշխատել է ԼՂԻՄ Մարտունու շրջանի Քերթ գյուղում։ 1932թ. ավարտել է Երևանի պետական համալսարանի պատմագրական ֆակուլտետը։ 1933-36թթ սովորել է Լենինգրադի արվեստաբանության ինստիտուտի արևմտաեվրոպական գրականության բաժնի ասպիրանտուրայում։ 1936-49թթ դասախոսել է Երևանի պետական համալսարանում, միաժամանակ 1937-41թթ եղել է համալսարանի բանասիրական ֆակուլտետի դեկանը։ 1940թ. Թբիլիսիի համալսարանում «Հումորը և սատիրան Հոֆմանի ստեղծագործություններում» թեմայով դիսերտացիա է պաշտպանել և ստացել բանասիրական գիտությունների թեկնածուի աստիճան։ 1941-48թթ եղել է «Սովետական Հայաստան» օրաթերթի խմբագիրը։ 1948-51թթ աշխատել է ՀԿԿ Կենտկոմում` որպես պրոպագանդայի և ագիտացիայի բաժնի վարիչ։ 1953-54թթ եղել է ՀՀ ԳԱ Մ.Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի տնօրենը, 1953-57թթ` Երևանի համալսարանի ժուռնալիստիկայի ամբիոնի վարիչը, 1957թ-ից` արտասահմանյան գրականության ամբիոնի վարիչը։ Միաժամանակ, 1957-62թթ աշխատել է որպես համալսարանի ռոմանագերմանական լեզուների ու գրականության ֆակուլտետի դեկան։ 1967թ. «Մարդը և նրա կերպարը գրականության մեջ» թեմայով դիսերտացիա է պաշտպանել և ստացել բանասիրական գիտությունների դոկտորի գիտական աստիճան։ 1938թ-ից եղել է Հայաստանի գրողների միության անդամ: Պարգևատրվել է Հայրենական պատերազմի երկրորդ աստիճանի և «Պատվո նշան» շքանշաններով։ 1965թ. արժանացել է Հայաստանի գիտության վաստակավոր գործչի կոչման: Մահացել է Երևանում։

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար