Բագրատ Այվազյան

Արձակագիր

Արշակ Աթայան

Արձակագիր, բանաստեղծ

Սարգիս Քոչարյան

Բեմադրիչ, դերասան

Մարիա Ջրպետյան

Դերասանուհի

Գուրգեն Բորյան

Դրամատուրգ, բանաստեղծ

Անահիտ Սահինյան

Արձակագիր

Էդուարդ Ղազարյան

Միկրոքանդակագործ, ջութակահար

Մուրադ Հասրաթյան

Ճարտարապետ, ճարտարապետության պատմաբան

Ստեփան Թոփչյան

Գրականագետ

Էդուարդ Խարազյան

Գեղանկարիչ

Վազգեն Համբարձումյան

Բանասեր, լեզվաբան

Կարինե Խալաթովա

Թարգմանիչ, լրագրող

Սամվել Մարության

Գեղանկարիչ

Լեո Լեո-Վարդանյան

Գեղանկարիչ

 

 

 

 

ՊՈՂՈՍ ՄԱԿԻՆՑՅԱՆ

Գրականագետ, թարգմանիչ, պետական գործիչ

20 ապրիլ, 1884 - 18 հուլիս, 1938

Ծնվել է Ներքին Ագուլիսում (այժմ՝ Նախիջևան, գտնվում է Ադրբեջանի տարածքում): Եղել է դերասանուհի Եվգենիա Սեբարի ամուսինը: 1906թ. ավարտել է Մոսկվայի Լազարյան ճեմարանը, 1913թ.` Մոսկվայի պետական համալսարանի պատմաբանասիրական ֆակուլտետը: 1915թ. հրավիրվել է Էջմիածին և գրականության դասեր տվել Գևորգյան ճեմարանում։ Ապա փոխադրվել է Երևան և ռուսաց լեզու դասավանդել թեմական և Գայանյան դպրոցում։ 1918թ. մեկնել է Մոսկվա։ Այստեղ աշխատել է Ռուսաստանի ազգությունների ժողկոմատում՝ որպես ժողկոմի տեղակալ՝ հայկական գործերի գծով, 1919-20թթ՝ Ռուսաստանի լուսավորության ժողկոմատի ազգային փոքրամասնությունների բաժնի վարիչ, 1920-21թթ՝ Համառուսաստանյան արտակարգ հանձնաժողովի՝ ազգային փոքրամասնությունների մամուլի բյուրոյի վարիչ։ 1921թ. տեղափոխվել է Հայաստան: 1921-22թթ եղել է Հայաստանի ներքին գործերի ժողովրդական կոմիսարը և նույն թվականին հանդիսացել է Կարսի պայմանագրի ստորագրողներից մեկը: 1919թ. հանդես է եկել մի նախաձեռնությամբ, որն ավարտին չի կարողանում հասցնել՝ փորձում էր հայերենի ուղղագրությունը դարձնել լատինատառ։ 1921-22թթ եղել է Հայաստանի լուսավորության ժողկոմ։ 1922-24թթ դիվանագիտական աշխատանք է կատարել Կ.Պոլսում, 1925-27թթ` Միլանում և Փարիզում: 1910-12թթ Մոսկվայում Վահան Տերյանի և ուրիշների հետ կազմել և խմբագրել է «Գարուն» ալմանախի երեք գրքերը: 1912թ. «Դիմագծեր» խորագրով տպագրել է Հ.Թումանյանին և Ա.Իսահակյանին նվիրված ուսումնասիրություններ: «Հայ գրականության ժողովածուի» (1916թ.) հրատարակման ժամանակ համագործակցել է Վ.Տերյանի և Մ.Գորկու հետ, գրել առաջաբանը («Հայ գրականության ակնարկ»): Վալերի Բրյուսովի հետ մասնակցել է «Հայաստանի պոեզիան...» (1916թ.) անթոլոգիայի կազմմանը: 1923-25թթ կազմել և խմբագրել է Վահան Տերյանի երկերի քառահատորը: Հայերեն է թարգմանել Գ.Հաուպտմանի «Ջրասույզ զանգը» չափածո դրաման, Սերվանտեսի «Դոն Կիխոտը», Ա.Պուշկինի «Բորիս Գոդունովը» երկերը: Հայերենից ռուսերեն է թարգմանել Հովհաննես Թումանյանի «Գիքոր», Ալեքսանդր Շիրվանզադեի «Քաոս», Գուրգեն Մահարու «Մանկություն», Մկրտիչ Արմենի «Հեղնար աղբյուր» գործերը։ Հեղինակել է գրական, հրապարակախոսական աշխատություններ: Եղել է Հայաստանի գրողների միության անդամ: Կյանքի վերջին տարիներին եղել է ԽՍՀՄ ԳԱ Անդրկովկասյան մասնաճյուղի գիտական քարտուղարը: Դարձել է ստալինյան ռեպրեսիաների զոհ, 1937թ. անհիմն բռնադատվել է Երևանում, ապա՝ գնդակահարվել: 1955թ. (հետմահու) արդարացվել է։

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար