ԱՆՈՒՇԱՎԱՆ ՄԱԿԱՐՅԱՆ

Գրականագետ

20 մայիս, 1910 - 1 դեկտեմբեր, 1973

Ծնվել է ՀՀ Սարուխան գյուղում (այժմ` ՀՀ Գեղարքունիքի մարզում): 1930թ. ավարտել է տեղի միջնակարգ դպրոցը։ 1930-33թթ աշխատել է որպես ուսուցիչ։ 1938թ. ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը, ապա սովորել ասպիրանտուրայում։ Մասնակցել է Երկրորդ Համաշխարհային պատերազմին: 1944թ. «Միքայել Նալբանդյանի պոեզիան» թեմայով ատենախոսություն է պաշտպանել և ստացել բանասիրական գիտությունների թեկնածուի աստիճան: 1968թ. «Երվանդ Օտյան» թեմայով դիսերտացիա է պաշտպանել և ստացել բանասիրական գիտությունների դոկտորի աստիճան։ 1944-47թթ աշխատել է ՀՀ Մ.Աբեղյանի անվան գրականության ինստիտուտում, 1971-73թթ` ՀՀ ԳԱ Արվեստի ինստիտուտում։ Միաժամանակ, 1969-73թթ աշխատել է Կիրովականի (այժմ` Վանաձոր) հեռակա մանկավարժական ինստիտուտում։ 1972-73թթ եղել է նույն ինստիտուտի հայ գրականության ամբիոնի վարիչը։ 1967թ. Մոսկվայում ռուսերեն լեզվով լույս է տեսել նրա «Երգիծանքի մասին» գիրքը։ Հրատարակվել են նաև նրա «Միքայել Նալբանդյանը և արևմտահայ դեմոկրատիան» (1946թ.), «Երվանդ Օտյան» (1957թ., 1958թ., 1965թ.), «Միքայել Նալբանդյանը իբրև բանաստեղծ» (1957թ.), «Երգիծական հրատարակություն» (1957թ.), «Միքայել Նալբանդյանի պոեզիան» (1957թ.), «Հովհաննես Շիրազի լիրիկայի հիմնական գծերը» (1958թ.), «Միքայել Նալբանդյանը գրող» (1968թ.), «Միսաք Մեծարենցի ստեղծագործությունը» (1968թ.), «Երվանդ Օտյանի կյանքը և հրապարակախոսական գործունեությունը» (1977թ.) գրքերը: 1939թ-ից եղել է Հայաստանի գրողների միության անդամ: Մահացել է Կիրովականում, թաղվել է Երևանում։

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար