Սամվել Գանթարյան

Բառարանագիր, թարգմանիչ

Սեդրակ Մանդինյան

Դերասան, գրող

Ստեփան Լիսիցյան

Ազգագրագետ, պատմաբան, թարգմանիչ

Դավիթ Չիսլյան

Ճարտարապետ

Էլիզա Գյուլեսերյան

Դերասանուհի, մանկավարժ

Տիգրան Սիմոնյան

Գեղանկարիչ

Գրիգոր Ազիզյան

Գեղանկարիչ

Շաքե Վարթենիսյան

Օպերային երգչուհի

Սարգիս Հարությունյան

Բանասեր, ազգագրագետ

Ներսես Մկրտչյան

Լեզվաբան, արևելագետ

Ֆելիքս Բախչինյան

Գրականագետ, թարգմանիչ

Վազգեն Ասատրյան

Բաս-կիթառահար

Վահրամ Սահակյան

Դրամատուրգ, կինոռեժիսոր

Մարինա Սուլթանյան

Հաղորդավար, պրոդյուսեր

Միհրան Ծառուկյան

Երգիչ, դերասան

Արտակ Վարդանյան

Հաղորդավար, լրագրող

Նարե Գևորգյան

Երգչուհի

 

 

 

 

ՀՐԱՉՅԱ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ

Արձակագիր

12 մայիս, 1937 - 29 հունիս, 2016

Ծնվել է ՀՀ Ալավերդի-Թումանյանի շրջանի Ահնիձոր գյուղում (այժմ՝ ՀՀ Լոռու մարզում): Եղել է արձակագիր Հրանտ Մաթևոսյանի եղբայրը։ 1955թ. ավարտել է Երևանի արհեստագործական 3-րդ ուսումնարանը և Երևանի տպարաններում աշխատել որպես լինոտիպիստ։ 1962-66թթ սովորել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետի ժուռնալիստիկայի բաժնում։ Ուսումնառության տարիներին աշխատել է Հայաստանի կույրերի միավորման հրատարակչությունում` որպես գրական աշխատող, ապա «Ոզնի» երգիծական հանդեսի խմբագրությունում` որպես բաժնի վարիչ։ 1966-74թթ որպես բաժնի վարիչ աշխատել է «Ավանգարդ» թերթի խմբագրությունում։ 1974թ-ից եղել է «Հայրենիքի ձայն» շաբաթաթերթի պատասխանատու քարտուղարը, 1985թ-ից՝ Հայաստանի գրողների միության անդամ։ Նրա բազմաթիվ ակնարկներ, պատմվածքներ, հոդվածներ, հարցազրույցներ տպագրվել են հանրապետական մամուլում, գրական հանդեսներում։ Եղել է Ռազմածովագիրների միջազգային ընկերակցության և ՀՀ ժուռնալիստների միության անդամ։ Հեղինակել է նաև մանկական գրքեր: Հրատարակվել են նրա «Մաճկալներ» (պատմվածքներ, 1978թ.), «Բարի մարդկանց հովիտը» (վիպակներ և պատմվածքներ, 1982թ.), «Աստղերի հետ թռչում էր իմ ձին» (պատմվածքներ, 1983թ.), «Ալևորներ» (վիպակ և պատմվածքներ, 1984թ.), «Գունավոր փոքրիկ Ջեկսին» (մանկական պատմվածքներ, 1986թ.), «Մոլորյալ ժամ» (1999թ.), «Խաչքար Հայաստան» (2002թ.), «Սիրով։ Էջեր» («Սիրո մատյան» գրքից, 2003թ.), «Տուն մոր համար» (վիպակ, 2003թ.), «Սարերիդ նման դու հպարտ ապրիր» (2004թ.), «Կայծահեղ Հրանտ» (2005թ.), «Սարաշեղջ Արագած» (2006թ.) գրքերը: Հայ-վրացական ժողովուրդների բարեկամության ամրապնդման գործում ունեցած վաստակի համար 1993թ. արժանացել է «Հայոս-Քարթլոս» արծաթե մեդալի, 2003թ.՝ Արցախի Եղիշեի անվան մրցանակի: Մահացել է Երևանում։

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար